Իրականացված

Ջավախահայ երիտասարդների մոտ առաջնորդական հմտությունների ձևավորման և զարգացման ծրագիր

12375009_1200446799972768_4053502233835730697_o

Հավատարիմ մնալով իր առաքելությանը` «Ջավաքխին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծապես կարևորել է Ջավախքում և Ջավախքից դուրս բնակվող հայ երիտասարդների մասնագիտական կարողությունների և անձնային բարձր հատկանիշների զարգացման հանգամանքը: Ջավախահայ երիտասարդների կողմից բազմիցս բարձրաձայնվել են խնդիրներ, ինչպիսիք են Ջավախքում մշակութային, ժամանցային կյանքի պասիվությունը, մասնագիտական նոր կարողությունների ձեռքբերման բացակայությունը, նորարարություններին առնչակից չլինելը և այլն: ՋԱՀ-ը մշտապես հետամուտ է եղել …

17 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Նինոծմինդա շրջանի Ջիգրաշեն գյուղի բնակիչ Աղավնիկ Եզեկյանին պարգևավճարի տրամադրում

1.01

Օրերս ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շահառու, Ջիգրաշեն գյուղի բնակչուհի Աղավնիկ Եզեկյանը Երևանում լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային` փոքրիկ Նարեկին: Օգտվելով առիթից, որ շահառուն դեռևս գտնվում է Երևանում, ծրագրով նախատեսված համապատասխան պարգևավճարը և նվերների փաթեթը շահառուին տրամադրելու նպատակով դեկտեմբերի 8-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն այցելեցին ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ …

09 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

«Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն Ջավախքում

????????????????????????????????????

2015 թ. մարտի 14-ին ՋԱՀ-ի կողմից Երևանում անցկացվել է «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողով, որին մասնակցել են շուրջ 600 անձինք Վրաստանից, Հայաստանից և ՌԴ-ից: Համաժողովի նպատակներից էր ջավախահայերի խնդիրների վերհանման և լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավումը: Համաժողովի ընթացքում երիտասարդների կողմից բարձրաձայնվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մշակութային կյանքի պասիվությունը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հանուն …

01 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Անվանի լեզվաբան, հայագետ Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի առաջին հատորի հրատարակություն

G. Vancyan

Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի առաջին հատորում ամփոփված են անվանի լեզվաբան, հայագետի (1870-1908 թթ.) տարբեր տարիներին հրատարակած գիտական և հրապարակախոսական բնույթի հոդվածները, գրքերը, նամակները, ինչպես նաև հեղինակի առաջին գիրքը` «Հայ հեղինակները» (Թիֆլիս, 1910, 4-րդ հրատարակություն): Հեղինակի գործերի առաջին համահավաք ժողովածուն է: Նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, լեզվաբանների, ինչպես նաև թեմայով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը հրատարակվել է …

02 Նոյեմբեր 2015 Կարդալ ավելին

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը Կարծախում

11822631_405918002933361_8855195632331217788_n

Այս տարի ավանդական «Ջիվանիական օրեր» հանդիսույթն իր բովանդակությամբ առանձնացավ նախորդ տարիներից. տոնակատարությունների շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Ջավախքի շրջանների ղեկավարության, ՀՀ-ից և Թիֆլիսից ժամանած մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ, և այդպիսով հայտարարվեց շինարարական …

28 Հուլիս 2015 Կարդալ ավելին

«Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագրով հայտ ներկայացրած և աջակցության սպասող ընտանիքների ցանկ

banner

                                                                     ՏԵՂԵԿԱՆՔ                     ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԾԱԼԿԱ ՀԱՅԱԲՆԱԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ             …

19 Մայիս 2015 Կարդալ ավելին

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիր

Tsnndognutyun (4)

Հաշվի առնելով Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագների ջավախահայության ներկայիս ժողովրդագրական վիճակը՝ 2014 թ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ձեռնամուխ եղավ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով Ջավախքում ծնելիության խթանմանը, հետևաբար նաև ջավախահայության ժողովրդագրական պատկերի պահպանմանը և վերականգնմանը։ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը դարձավ Հիմնադրամի սոցիալական ծրագրերից ամենաընդգրկունը, որի շրջանակներում Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում …

19 Մայիս 2015 Կարդալ ավելին

Ջավախահայ մի խումբ երիտասարդներ այցելեցին «Բեկոն» մսամթերքի գործարան

IMG_6587

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ջավախահայ մի խումբ երիտասարդներ, որպես ՋԱՀ-ի աշխատանքներում ակտիվ ներգրավված կամավորներ, ս/թ մայիսի 1-ին այցելեցին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Պավլիկ Մարգարյանին պատկանող «Բեկոն» մսամթերքի գործարան։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում տվյալ ոլորտի հմուտ և փորձառու մասնագետներն երիտասարդներին ներկայացրին գործարանի հիմնման պատմությունը, վերջինիս արտադրանքի զբաղեցրած դիրքը հայաստանյան և արտասասահմանյան շուկայում, …

05 Մայիս 2015 Կարդալ ավելին

ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԴԱՄԱԼԱՅՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

kayq

Ս/թ ապրիլի 28-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի ղեկավարությունը գտնվում էր Երևանում, որտեղ վերջինիս նախաձեռնությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ երևանաբնակ դամալացիների հավաք: Հանդիպմանը քննարկվել են գյուղի հիմնախնդիրները, առաջիկայում իրականացվելիք սոցիալական, մշակութային ծրագրերը, մայիսի 1-ին տեղի ունենալիք ավանդական «Դամալայի օր» տոնակատարության կազմակերպման հարցերը: Երևանաբնակ և աշխարհասփյուռ դամալացիների հաջորդ հանդիպումն արդեն հայրենի գյուղում էր, …

02 Մայիս 2015 Կարդալ ավելին