Իրականացված

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

0706201819

Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: Փառատոնի իրականացմանն աջակցել էին նաև Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա …

08 Հունիս 2018 Կարդալ ավելին

ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բացվեց Ախալքալաք քաղաքում

31052018-min

2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, …

01 Հունիս 2018 Կարդալ ավելին

Ջավախքցի նկարիչների հետքը հայ կերպարվեստում. դասախոսություն-քննարկում

021120171

Նոյեմբերի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ կերպարվեստին նվիրված դասախոսություն-քննարկում, որին ներկա էին տարբեր մասնագիտությունների և սերունդների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, լրագրողներ և այլն: Վաստակաշատ գեղանկարիչ, բեմանկարիչ, ծնունդով Ախալցայից Վիկտոր Հովհաննիսյանը լսարանին ներկայացրեց հայ կերպարվեստի զարգացման փուլերն ու կարկառուն ներկայացուցիչներ Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի և Վահրամ Գայֆեճյանի կյանքն …

03 Նոյեմբեր 2017 Կարդալ ավելին

Փորձի փոխանակում Ջավախքի և Գավառի կարտոֆիլագործների միջև

3009201722

Սեպտեմբերի 30-ին Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի շրջանում «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) կազմակերպության անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Մեծ Փուռ» փառատոնը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ փառատոնին ներկա էր նաև կարտոֆիլագործների խումբ Ջավախքից: Միջոցառման շրջանակներում ջավախքցի ֆերմերները հյուրընկալվեցին Գավառի իրենց գործընկերների կողմից և ծանոթացան տարածաշրջանում կարտոֆիլի մշակման առանձնահատկություններին: Ջավախքի կարտոֆիլագործների խմբի մասնակցությունը …

02 Հոկտեմբեր 2017 Կարդալ ավելին

Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը

Jivani.tun-tangarani hushayin hatvaci bacum

Երեկ` օգոստոսի 27-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրված Մեծանուն Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը: Տոնակատարությանը ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սեյրան Վանցյանը, Արմեն Մկոյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, …

28 Օգոստոս 2017 Կարդալ ավելին

Ջիվանու օր. տուն-թանգարանի հուշային հատվածի բացում

jivanuor22082017

Հարգելի՛ հայրենակիցներ, Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի օգոստոսի 27-ին Ախալքալաքի շրջանային վարչության, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության  և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) համագործակցությամբ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով կնշվի Ջիվանիական օրը, որի շրջանակներում կկատարվի ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակցելով միջոցառմանը՝ Դուք ոչ միայն …

21 Օգոստոս 2017 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի և ՍՈՒԽ-ի երիտասարդները մասնակցեցին ՀՀ պետական խորհրդանիշների տոնին

0507171

Երեկ՝ հուլիսի 5-ին, հանրապետությունում կրկնակի տոն էր. «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանիշների օրը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը: Տոնական քայլերթի ընթացքում գլխավոր դրոշը տանելու պատվավոր գործը ստանձնել էին Ջավախքի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի երիտասարդները: Մայրաքաղաքում տիրում էր …

06 Հուլիս 2017 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի հերթական աշխատանքային այցը գ. Կարծախ

21061712.

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Ախալքալաքի շրջանի գյուղ Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր տնօրենի տեղակալ Սամվել  Մկոյանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի թանգարանային իրերի հավաքագրման հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ: Քննարկվեցին տուն-թանգարանում կատարված աշխատանքները, մասնավորապես հավաքագրված թանգարանային …

23 Հունիս 2017 Կարդալ ավելին

Հերթական միջոցառումը Ջիվանու տուն-թանգարանում` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

հունիսի 1 2017

Ջիվանու տուն-թանգարանը, ընդլայնելով իր գործունեության շրջանակները, հոգ է տանում նաև Ջավախքի համայնքային կյանքի ակտիվացման և փոքրիկ ջավախքցիների անհոգ ու երջանիկ մանկության մասին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ Ջավախքի Կարծախ գյուղում փոքրիկների և նրանց ծնողների համար կազմակերպվեց միջոցառում, որի իրականացմանն աջակցեց նաև Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր …

08 Հունիս 2017 Կարդալ ավելին