Իրականացված
«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել ևս 30 ընտանիք
Շարունակվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում ս/թ նոյեմբերի 26-ին իրենց դրամական աջակցություն ստացան Ջավախքի ևս 30 ընտանիք։ Հանձնման արարողությունները տեղի ունեցան Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական-մշակութային կենտրոններում։ Ծալկայի և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի շահառուները իրենց աջակցությունն ստացան համապատասխանաբար Նինոծմինդայի և Ախալքալաքի կենտրոններում։ Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 26-ին աջակցություն ստացած …
«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրից արդեն օգտվել է 96 ընտանիք

2014 թ. հունվարի 1-ից Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը։ Առ 1 դեկտեմբերի, 2014 թ. վերոհիշյալ ծրագրից օգտվել է Ջավախքում բնակվող 96 ընտանիք, այդ թվում ՝ 1. Ախալքալաքի շրջան՝ 41 ընտանիք գ. Կարծախ ՝ 1 ընտանիք Գրիգոր Ասլանյանի ընտանիքը (երրորդ երեխա) Նշված գյուղից Հիմնադրամին նվիրատվություն է կատարել գյուղի արժանավոր զավակներ, …
«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ախալցխայում օժանդակություն ցուցաբերեց ևս երկու բազմազավակ ընտանիքի

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ախալցխայում օժանդակություն ցուցաբերեց եւս երկու բազմազավակ ընտանիքի: Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում ՋԱՀ-ի օգնությունը տրվեց Խռիկյանների եւ Փալյանների բազմազավակ ընտանիքներին: ՋԱՀ-ի օժանդակությունը ստանալուց հետո բազմազավակ ընտանիքները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի պատասխանատուներին եւ բարերարներին՝ կարեւորելով հիմնադրամի աշխատանքը Ջավախքում ծնելիությունը բարձրացնելու կարեւոր գործին: Երկու …
«Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին 1941-1945 թթ.» գրքի հրատարակություն

ՀԱՂԹՆԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՎ…ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի նյութական օժանդակությամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խմբագրմամբ հրատարակել է պ.գ.դ., պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 1941-1945 թթ.» արժեքավոր գիրքը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխան գրականության և մամուլի հիման վրա առաջին անգամ հայ պատմագիտության մեջ լուսաբանվում է …
«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրից արդեն օգտվել է 66 ընտանիք

2014 թ. հունվարի 1-ից Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը։ Առ 01 նոյեմբերի, 2014 թ. վերոհիշյալ ծրագրից օգտվել է Ջավախքում բնակվող 66 ընտանիք, այդ թվում ՝ 1. Ախալքալաքի շրջան՝ 28 ընտանիք գ. Կարծախ ՝ 1 ընտանիք Գրիգոր Ասլանյանի ընտանիքը (երրորդ երեխա) Նշված գյուղից Հիմնադրամին նվիրատվություն է կատարել գյուղի արժանավոր զավակներ, …
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հերթական օժանդակությունը Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

Հոկտեմբերի 30-31-ը «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը հերթական անգամ դրամական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ.- ի հունվարի 1-ից հետո երրորդ եւ ավելի երեխա ունեցող ջավախահայ ընտանիքներին, ինչպես նաեւ վեցից ավելի երեխա ունեցող թվով 24 ընտանիքների: Գումարի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ջավախքի երեք շրջկենտրոններում։ Առաջին շրջանն Ախալցխան էր։ Նվիրատվության հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում։ …
Ջավախքին աջակցություն հիմնադրամի հերթական օժանդակությունը Ախալցխայի բազմազավակ ընտանիքներին

Հոկտեմբերի 30-ին “Ջավախքին Աջակցություն” հիմնադրամը հերթական անգամ դրամական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ.- ի հունվարի 1-ից հետո երրորդ եւ ավելի երեխա ունեցող ջավախահայ ընտանիքներին, ինչպես նաեւ վեցից ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս անգամ աջակցություն ստացող ընտանիքները յոթն էին: Գումարի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում: Արարողությանը ներկա էր “Ջավախքին Աջակցություն” հիմնադրամի Հոգաբարձուների …
«Վերադարձ» խորագրով ամառային ճամբար Գանձա գյուղում

Օգոստոսի 12-17-ը Նինոծﬕնդայի Գանձա գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է «Վերադարձ» խորագրով ամառային ճամբար-ծրագիրը, որին մասնակցել են 8-12 տարեկան 40 երեխա՝ Գանձայից և Ծալկայի շրջանից: Ծրագրի շրջանակներում ճամբարականների համար կազմակերպվել են տարբեր միջոցառումներ և դասընթացներ, մասնավորապես` Ֆիզիկական դաստիարակություն ( ֆիզիկական վարժություններ), 2. Կրոնի պատմության ուսուցում և դաստիարակություն, 3. Էթիկայի, վարքի կանոնների ուսուցում, 4. Գեղագիտական և …
Նվիրական երազանք, որի իրականացմամբ Ախալքալաքը կամրջվեց հարակից գյուղերին. բացվեց «Թումասի» կամուրջը

2014 թ. օգոստոսի 6-ը հյուրառատ ու մարդաշատ էր Ջավախքում։ Առիթը ք. Ախալքալաքը Թափարվան գետի վրայով Խուլգումո և հարակից գյուղերին միացնող հետիոտնի համար նախատեսված կամրջի բացումն էր, որի նախաձեռնության հեղինակն ու բարերարն է ծնունդով Խուլգումո գյուղից, ռուսաստանաբնակ գործարար Թումաս Չիվչյանը։ Թեև ծրագրի մեկնարկի համար դիմումը տրվել է դեռ 2010 թ., սակայն կամրջի շինարարությունն սկսվել է շուրջ …