Իրականացված
Ավարտվեց «Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ» ծրագիրը

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը տեղի ունեցավ «Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ» խորագրով ծրագիրը, որը ելնելով համավարակի ներկայիս ստեղծած պայմաններից, իրականացվեց «Zoom» առցանց հարթակում: Ծրագրի նպատակն էր Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը՝ համախմբելով հայ երիտասարդությանը համընդհանուր գաղափարի շուրջ: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են …
«Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ»

Սիրելի երիտասարդներ, Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 1-11-ը առցանց տարբերակով կիրականացվի «Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ» խորագրով դասընթացների շարքը: Ծրագրի նպատակն է Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը՝ համախմբելով հայ երիտասարդությանը համընդհանուր գաղափարի շուրջ: Ծրագրի արդյունքում դուք կտիրապետեք կազմակերպչական, թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցման, …
Վեցերորդ տարին անընդմեջ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպեց Ջիվանական օրը

Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը և գյուղի բնակիչները: Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի՝ Ջիվանու անվան երգի-պարի …
Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Նախօրեին տեղի ունեցավ Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, երբ Արմաթի սաները ստիպված են մնալ տանը և դասերին մասնակցել հեռավար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) որոշում կայացրին կազմակերպել «Դիջիկոդ Ջավախք» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը հնարավորություն տվեց ջավախքցի …
«ԴԻՋԻԿՈԴ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՋԱՎԱԽՔՈՒՄ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում են Ջավախքի՝ «ԴԻՋԻԿՈԴ» պատանեկան ծրագրավորման մրցույթ: Մրցույթի եզրափակիչը կունենա 2020թ.-ի հուլիսի 17-ին, առցանց ձևաչափով: Նպատակը. նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները: Մրցույթի կանոնները․ -Մասնակցությունը անհատական է, -Յուրաքանչյուր մասնակից կարող է աշխատանքներ ներկայացնել բոլոր …
Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատությունների կողքին են

Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին Ջավախքում իրականացվող ««ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները: Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահաններ և բժշկական դիմակների ամրակներ արտադրելով` ՋԱՀ-ի և ԱՏՁՄ-ի կողմից հիմնադրված «ԱրՄաթ» լաբորատորիաները Ախալքալաքում (բարերար՝ Ավետիս …
«Բոլոր դեպքերում եղեք ազնիվ». «Անցած ճամփա» Սերգեյ Վանցյանի հետ

Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը, այս անգամ իրավիճակից ելնելով առցանց հարթակում, ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ավիատոր, «Հայք ավիա» ավիաընկերության նախագահ Սերգեյ Վանցյանի հետ: Հանդիպման օրը պատահական չէր ընտրված, քանի որ պարոն Վանցյանը իր առանցքային ներդրումն է ունեցել Արցախյանի պատերազմի հաղթանակի և հատկապես Շուշիի ազատագրման գործում. …
Ջավախքցի գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսն Աժ-ում

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ ծնունդով Ախալցխայի Ծղալթբիլա գյուղից նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ազգային զարթոնքին և Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ: ՋԱՀ-ն իր օժանդակությամբ մշտապես ջավախահայ արվեստագետների …
Ջավախքցիները Շանթում կամ մի թիմի պատմություն

2019 թվականի օգոստոս ամսին, երբ հայտարարվեց, որ մեկնարկում է Շանթ հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի 3-րդ եթերաշրջանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը որոշեց, որ պետք է թիմ հավաքագրի և նախագծում ներկայացնի ջավախքյան տերբերվող համուհոտով հումորը: