Ծրագրեր

«Դարձի՛ր Ձմեռ Պապ» բարեգործական արշավն Ամանորն իսկական տոնի վերածեց

ձմեռ պապ

Սիրելի՜ աջակիցներ, տարեվերջյան մեր համախմբման մեծագույն ձեռքբերումն այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտներն են: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, շնորհակալ ենք Ձեր մարդասիրական վերաբերմունքի ու աջակցության համար։

01 Հունվար 2020 Կարդալ ավելին

Դարձի՛ր Ձմեռ Պապ Ջավախքում ապրող և ամանորյա հեքիաթին հավատացող երեխաների համար

New CorelDRAW X7 Graphic

Սիրելի՛ ծնողներ և ուսուցիչներ, խնդրեք փոքրիկներին նամակ գրել Ձմեռ Պապիկին, ապա լուսանկարեք այդ նամակը և մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ուղարկեք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին (https://web.facebook.com/jah.fund/) կամ էլեկտրոնային հասցեին՝ info@jah.am: Նամակները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում և բարի Ձմեռ Պապիկները կիրականացնեն երեխաների երազանքները:

05 Դեկտեմբեր 2019 Կարդալ ավելին

Շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Ախալքալաքում. «Անցած ճամփա» Կարինե Խոդիկյանի հետ

Կարինե Խոդիկյան (4)

Նոյեմբերի 14-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:

19 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Խաչատուր Յուզբաշյանի «Կոխ» ձեռնարկի տպագրություն

75439546_556046868556722_5362638785022525440_n

Դեռ նախաքրիստոնեական ժամանակներից «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտը հանդիսացել է գրեթե բոլոր ազգային հանդիսությունների զարդը և  կրոնական, ժողովրդական, բերքահավաքի տոների ծիսական արարողակարգի անբաժանելի մասը: Սպորտային գոտեմարտը ուղեկցվում է մարզաձևին բնորոշ ազգային երաժշտությամբ և պարով, պարող-ըմբիշները կրում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Նախքան գոտեմարտի սկսվելը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, …

11 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Ախալցխայում նոր «ԱրՄաթ» լաբորատորիա բացվեց․ նոր ապագա առանց արտագաղթի

Արմաթ Ախալցխա (6)

Նոյեմբերի 1-ն Ախալցխայում տոն էր. Բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

04 Նոյեմբեր 2019 Կարդալ ավելին

Ախալցխայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացում

armath

Համայնքում ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

23 Հոկտեմբեր 2019 Կարդալ ավելին

«Անցած ճամփա» հանդիպումների շարք

անցած ճամփա

2019 թվականի փետրվարի 23-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  «Անցած  ճամփա» խորագրով հանդիպումների շարքը: Հանդիպումների ընթացքում արմատներով Ջավախքից   բարերարներ, գործարարներ, գիտնականներ, հասարակական ու մշակութային գործիչներ և տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող ջավախքցիներ երիտասարդներին են պատմում  անցած կյանքի ուղու, հաղթահարած դժվարությունների մասին, կիսվում իրենց գիտելիքներով, փորձով,  պայքարի ու հաջողության բանաձևերով՝ դրանով ունկնդիրներին մոտիվացնում չընկրկել խոչընդոտների …

15 Հոկտեմբեր 2019 Կարդալ ավելին

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բարությունը Ջավախքից է, իր հորից. «Անցած ճամփա»

1

Սեպտեմբերի 20-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Ա. Մելքոնյանը նշեց, որ իր համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ …

23 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

Շինկիոկուշին կարատեի զարգացում

IMG_20190528_172546_063

Ի՞նչ է իրենից ներկայացնում Շինկիոկուշին կարատեն Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007թ. ծնունդով Ջավախքի Ջիգրաշեն գյուղից Արմեն Քսպոյանի կողմից: Ֆեդերացիան ներկայացուցչություններ ունի Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Ջավախքի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Հիմնադրման օրվանից ի վեր ֆեդերացիան լուրջ հաջողություններ է գրանցել միջազգային բազմաթիվ մրցաշարերում՝ 2018թ. Եվրոպայի առաջնություն, 2-րդ տեղ, 2017թ. Եվրոպայի առաջնություն, 1-ին և …

06 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին