Լուրեր
Ընդունելություն Դամալայի Արմաթում

Սիրելի հայրենակիցներ, Ջավախքի Դամալա գյուղում բացվող ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: 📣Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ ✔️ Ռոբոտաշինություն ✔️ Ծրագրավորում ✔️ 3D մոդելավորում ✔️ 3D տպագրություն ✔️ Խաղերի ստեղծում ✔️ Անիմացիայի ստեղծում Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +995 598 96 87 06 կամ երեխայի տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հիշեցնենք, որ «ԱրՄաթ» ինժեներական …
Հովհաննես Մութաֆյան. «Ճարտարապետությունը նաև արվեստ է»

2019թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ‹‹Անցած ճամփա›› հանդիպումների շարքի 2-րդ հանդիպումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ: Հովհաննես Մութաֆյանը երիտասարդներին ներկայացրեց իր անցած ուղին և հեղինակած ճարտարապետական նախագծերը, մանրամասնորեն խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: Մասնագիտական ընտրությանը վերաբերող հարցին Հ. Մութաֆյանը պատասխանեց. «Ես ծնվել եմ արհեստագործի ընտանիքում: …
Մեկնարկեց «Անցած ճամփա» հանդիպումների շարքը

2019թ. փետրվարի 23-ին ‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց ‹‹Անցած ճամփա›› խորագրով հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի շոկոլադի գործարանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի շոկոլադի գործարանի սեփականատեր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ, որը խոսեց իր անցած ուղու, դժվարությունների, այդ ընթացքում ձեռք բերած հմտությունների, հաջողությունների, հաղթանակների ու կուտակած փորձի մասին: …
Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

2019թ. փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի …
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացում Ջավախքի Հեշտիա գյուղում

2019թ. փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ: Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ …
Լույս է տեսել Թադևոս Պալյանի 4-րդ գիրքը

Վերջերս լույս է տեսել Բուղաշեն գյուղի հանրային դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանի «Քմահաճ գարուն» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն: Ժողովածուն Ջավախքում ապրող և ստեղծագործող, մանկավարժ-բանաստեղծ Թադևոս Պալյանի 4-րդ գիրքն է, որի թեմատիկան բազմաշերտ է և ներառում է բնության, հարազատ բնօրրանի, հայրենասիրական և սիրո մոտիվները: Պալյանների ընտանիքը ՋԱՀ-ին «Քմահաճ գարուն» ժողովածուից նվիրել է 250 օրինակ:
Ջավախքում վերաբացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանը

2019թ. հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի վերաբացման և հարակից տարածքում խաղահրապարակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկի հարազատները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանը, …
ՋԱՀ-ը նոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

2018թ. դեկտեմբերի 5-ին «Ջավախքին աջակցություն հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Տեղեկացնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվելը Մկոյանը նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Սամվել Մկոյանը` ծնունդով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից, կանգնած է եղել ՋԱՀ-ի հիմնադրման ակունքներում և հիմնադրամի գործունեության 5 տարիների ընթացքում ստանձնել է …
ՋԱՀ-ը տրամադրեց դրամաշնորհ Նինոծմինդայի «Շինկիոկուշին» կարատեի ակումբին

Վերջերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տրամադրել է դրամաշնորհ (բարերար՝ Սերգեյ Վանցյան) Նինոծմինդայի շրջանի մարզադպրոցի «Շինկիոկուշին» կարատեի ակումբի սենսեյ Սամվել Դարբինյանին ակումբի մարզիկներին հարվածների փորձարկման մարզահագուստ գնելու և ակումբի այլ կարիքները հոգալու նպատակով: Նշենք, որ մարզական գույքն արդեն ձեռք է բերվել: «Շինկիոկուշին» կարատեի ակումբում այժմ մարզվում է 6 տարեկանից բարձր 80 մարզիկ, որոնցից 20-ը Հայաստանի բազմակի չեմպիոն են, 10-ը՝ …