Լուրեր

«Անցած ճամփա». hանդիպում Վաղարշակ Մեյրոյանի հետ

IMG_1949

Ապրիլի 12-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն, ծնունդով Ջավախքի Սուլդա գյուղից Վաղարշակ Մեյրոյանի հետ: Տնտեսագետ, երաժիշտ և նկարիչ, ինչպես նաև մեծ հայրենասեր Վ.Մեյրոյանը նշեց, որ իր առօրյայի մասն է կազմում երիտասարդների հետ շփումն ու համագործակցությունը, որը շատ է կարևորում:  Խոսելով Հայաստանում …

15 Ապրիլ 2019 Կարդալ ավելին

Ջավախքի 3-րդ ԱրՄաթը բացվում է Դամալա գյուղում

Untitled-1

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու Ջավախքում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը: Միջոցառումները տեղի են ունենալու 2019թ. ապրիլի 20-ին, ժամը՝ 11:00-ից Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում: ՕՐԱԿԱՐԳ 📍 11:00 – Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում 📍 13:00 – «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողություն 📍 14:00 – Դամալա գյուղի …

12 Ապրիլ 2019 Կարդալ ավելին

Ընդունելություն Դամալայի Արմաթում

Արմաթ-Դամալա ընդունելություն

Սիրելի հայրենակիցներ, Ջավախքի Դամալա գյուղում բացվող ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: 📣Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝ ✔️ Ռոբոտաշինություն ✔️ Ծրագրավորում ✔️ 3D մոդելավորում ✔️ 3D տպագրություն ✔️ Խաղերի ստեղծում ✔️ Անիմացիայի ստեղծում Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +995 598 96 87 06 կամ երեխայի տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկել lalsahakyan@gmail.com էլ. հասցեին: Հիշեցնենք, որ «ԱրՄաթ» ինժեներական …

01 Ապրիլ 2019 Կարդալ ավելին

Հովհաննես Մութաֆյան. «Ճարտարապետությունը նաև արվեստ է»

Hovhannes Mutafyan

2019թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ‹‹Անցած ճամփա›› հանդիպումների շարքի 2-րդ հանդիպումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ: Հովհաննես Մութաֆյանը երիտասարդներին ներկայացրեց իր անցած ուղին և հեղինակած ճարտարապետական նախագծերը, մանրամասնորեն խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: Մասնագիտական ընտրությանը վերաբերող հարցին Հ. Մութաֆյանը պատասխանեց. «Ես ծնվել եմ արհեստագործի ընտանիքում: …

19 Մարտ 2019 Կարդալ ավելին

Մեկնարկեց «Անցած ճամփա» հանդիպումների շարքը

IMG_1663

2019թ. փետրվարի 23-ին ‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկեց  ‹‹Անցած ճամփա›› խորագրով հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի շոկոլադի գործարանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի շոկոլադի գործարանի սեփականատեր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ, որը խոսեց իր անցած ուղու, դժվարությունների, այդ ընթացքում ձեռք բերած հմտությունների, հաջողությունների, հաղթանակների ու կուտակած փորձի մասին: …

25 Փետրվար 2019 Կարդալ ավելին

Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

52474382_410355653059344_6229392373953069056_n

2019թ. փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի …

21 Փետրվար 2019 Կարդալ ավելին

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացում Ջավախքի Հեշտիա գյուղում

Հրավերներ 1

2019թ. փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ: Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ …

14 Փետրվար 2019 Կարդալ ավելին

Լույս է տեսել Թադևոս Պալյանի 4-րդ գիրքը

Summer Love_ A Wedding in Paradise

Վերջերս լույս է տեսել Բուղաշեն գյուղի հանրային դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանի «Քմահաճ գարուն» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն: Ժողովածուն Ջավախքում ապրող և ստեղծագործող, մանկավարժ-բանաստեղծ Թադևոս Պալյանի 4-րդ գիրքն է, որի թեմատիկան բազմաշերտ է և ներառում է բնության, հարազատ բնօրրանի, հայրենասիրական և սիրո մոտիվները: Պալյանների ընտանիքը ՋԱՀ-ին «Քմահաճ գարուն» ժողովածուից նվիրել է 250 օրինակ:

29 Հունվար 2019 Կարդալ ավելին

Ջավախքում վերաբացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանը

kisandri-Bughashen

2019թ. հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի վերաբացման և հարակից տարածքում խաղահրապարակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկի հարազատները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պարույր Պալյանը, …

23 Հունվար 2019 Կարդալ ավելին