Լուրեր

«Երգում եմ և ստորագրում». տաղանդավոր ջավախքցի Ռուսլան Էլյազյանի մենահամերգը Երգի պետական թատրոնում

11112017

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ տաղանդաշատ երգիչ, ծնունդով Ախալքալաքի Բավրա գյուղից Ռուսլան Էլյազյանի մենահամերգը՝ «Երգում եմ և ստորագրում» խորագրով: Տաղանդաշատ երգչին ունկնդրելու և նրա երգերը վայելելու էին եկել հայտնի և սիրված երգիչներ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, հայկական երգարվեստը գնահատողներ: Համերգին ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչությունը: Ողջ համերգային երեկոյի …

13 Նոյեմբեր 2017 Կարդալ ավելին

Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին

IMG_3352

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Կարինե Խոդիկյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան …

08 Նոյեմբեր 2017 Կարդալ ավելին

Ջավախքցի նկարիչների հետքը հայ կերպարվեստում. դասախոսություն-քննարկում

021120171

Նոյեմբերի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ կերպարվեստին նվիրված դասախոսություն-քննարկում, որին ներկա էին տարբեր մասնագիտությունների և սերունդների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, լրագրողներ և այլն: Վաստակաշատ գեղանկարիչ, բեմանկարիչ, ծնունդով Ախալցայից Վիկտոր Հովհաննիսյանը լսարանին ներկայացրեց հայ կերպարվեստի զարգացման փուլերն ու կարկառուն ներկայացուցիչներ Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի և Վահրամ Գայֆեճյանի կյանքն …

03 Նոյեմբեր 2017 Կարդալ ավելին

Հեշտիա գյուղում բացվեց երիտասարդական կրթամշակութային կենտրոն

3110201713

Հոկտեմբերի 31-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամի կողմից բացվեց երեխաների և երիտասարդների համար նախատեսված կրթամշակութային կենտրոն: Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին Մերձավոր Արևելքի կաթոլիկ բարեգործական ասոցիացիայի (Catholic Near East Welfare Association) ներկայացուցիչ Մայքլ Լա Սիվիտան, «Կարիտաս Վրաստանի» նախագահ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և տնօրեն Անահիտ Մխոյանը,  ՅՈՒՆԻՍԵՖ Վրաստանը, «Վերնատուն» միության նախագահ …

01 Նոյեմբեր 2017 Կարդալ ավելին

Փորձի փոխանակում Ջավախքի և Գավառի կարտոֆիլագործների միջև

3009201722

Սեպտեմբերի 30-ին Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի շրջանում «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) կազմակերպության անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Մեծ Փուռ» փառատոնը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ փառատոնին ներկա էր նաև կարտոֆիլագործների խումբ Ջավախքից: Միջոցառման շրջանակներում ջավախքցի ֆերմերները հյուրընկալվեցին Գավառի իրենց գործընկերների կողմից և ծանոթացան տարածաշրջանում կարտոֆիլի մշակման առանձնահատկություններին: Ջավախքի կարտոֆիլագործների խմբի մասնակցությունը …

02 Հոկտեմբեր 2017 Կարդալ ավելին

Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը

Jivani.tun-tangarani hushayin hatvaci bacum

Երեկ` օգոստոսի 27-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրված Մեծանուն Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը: Տոնակատարությանը ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սեյրան Վանցյանը, Արմեն Մկոյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, …

28 Օգոստոս 2017 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի աշխատանքային այցը գ. Կարծախ Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացմանն ընդառաջ

Այցելություն աշուղ Ջիվանու տուն-թանգարան

Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունն աշխատանքային այցով մեկնել էր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ, որտեղ ինտենսիվորեն ընթանում են աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքները: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ աշուղի տուն-թանգարանի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարծախ էին մեկնել նաև Հիմնադրամի համակիր, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար, ծնունդով Ախալքալաքի Զակ գյուղից Մնացական Գասպարյանը, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի …

22 Օգոստոս 2017 Կարդալ ավելին

Եկեղեցու բացում և օծում Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում

Владимир

Վերջերս Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու պաշտոնական բացումն ու օծումը: Եկեղեցին կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետության հնագույն կանոններով: Եկեղեցու նախագծի հեղինակներն են ճարտարապետ Արտակ Գուլյանը և Վլադիմիրի թեմական ճարտարապետ Ալեքսանդր Տրոֆիմովը: Եկեղեցին կառուցվել է Եկեղեցական խորհրդի նախագահ, ծնունդով Ջավախքից Ռազմիկ Բլիկյանի անմիջական նախաձեռնությամբ: Վերջինիս ակտիվ գործունեության շնորհիվ …

22 Օգոստոս 2017 Կարդալ ավելին

Ջիվանու օր. տուն-թանգարանի հուշային հատվածի բացում

jivanuor22082017

Հարգելի՛ հայրենակիցներ, Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի օգոստոսի 27-ին Ախալքալաքի շրջանային վարչության, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության  և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) համագործակցությամբ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով կնշվի Ջիվանիական օրը, որի շրջանակներում կկատարվի ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակցելով միջոցառմանը՝ Դուք ոչ միայն …

21 Օգոստոս 2017 Կարդալ ավելին