Լուրեր

«Հայ անպարագիծ ոգին… Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում-միջոցառում

dproc

Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 7-ին, ժամը 1100 – ին, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցում տեղի է ունենալու «Հայ անպարագիծ ոգին… Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում – միջոցառումը, որը նվիրված է գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ խորհրդական Գուրգեն Դալիբալթայանին և մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանը ներկա են գտնվելու գեներալ-գնդապետ Գ. Դալիբալթայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՊՆ աշխատակազմի, գիտական, հասարակական …

06 Մայիս 2014 Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն Դամալա գյուղում

3

Ապրիլի 22-ին՝ անձրևոտ մի օր, Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն: Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց… Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ …

05 Մայիս 2014 Կարդալ ավելին

Աջակցություն Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բազմազավակ ընտանիքին

s23013681

 Ապրիլին 21-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ նորաստեղծ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ աղջիկ՝ Անի անունով, ինչի համար երեխայի հայրը «ՋԱՀ»-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար: Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

13978401981_d585013a66_z

        «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ: 1-ին բաղադրիչով, սկսած 2014 թ. հունվարի 1-ից, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներում ծնվող յուրքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվում է պարգևավճար։   2-րդ բաղադրիչով  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներին, որոնք 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

Ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդես Երևանի Պատմության թանգարանում

Cucahandes (1)

Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելեց. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

2014 թ. ապրիլի 21-23-ը Վրաստանում իրականացվող միջոցառումներ

76570_original

2014 թ. ապրիլի 21-23-ը Վրաստանում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները։ 21 ապրիլի – այցելություն Թբիլիսի, մասնակցություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը, 21 ապրիլի, ժամը 18 00   – այցելություն Ախալցխայի Ծղալթբիլա գյուղի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի շահառուի   ընտանիք, բազմազավակ հայ ընտանիքներին նվիրատվության իրականացում, 22 ապրիլի ժամը 12 00 – այցելություն Ասպինձայի շրջանի Դամալա գյուղ, մասնակցություն Հայոց ցեղասպանության զոհերի …

16 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

Ջավախքում ստեղծագործող հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես

5555

2014 թ. ապրիլի 18-23-ը Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում (ք. Երևան 0010, Արգիշտի 1/1) տեղի կունենա Ջավախքում ստեղծագործող հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 12։00-ին։ Մուտքն ազատ է։

15 Ապրիլ 2014 Կարդալ ավելին