Լուրեր

Աշխատանքի հայտարարություն

35082744_835133886678435_6826202041354813440_o

«Կարիտաս Վրաստանի»՝ Հեշտիայում գտնվող երիտասարդական կենտրոնի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ Աշխատանքի հակիրճ բնութագիր. Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է: Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական …

12 Հունիս 2018 Կարդալ ավելին

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

0706201819

Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: Փառատոնի իրականացմանն աջակցել էին նաև Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա …

08 Հունիս 2018 Կարդալ ավելին

ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բացվեց Ախալքալաք քաղաքում

31052018-min

2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, …

01 Հունիս 2018 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի 2016-2017թթ. հաշվետու հավաքը

14042018

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 2016-2017թթ. գործունեության հաշվետու հավաքը: Հավաքին ներկա էին ՋԱՀ-ի հիմնադիրներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, գործընկերներ, բարերարներ, համակիրներ և Ջավախքի զարգացմամբ հետաքրքրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Հավաքի սկզբում Վիրահայոց թեմի առաջնորդ, ՋԱՀ-ի համահիմնադիր Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդես եկավ օրհնության խոսքով, բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, վերջինիս շուրջ համախմբվելու կոչ …

16 Ապրիլ 2018 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով

260320188

Մարտի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետևյալ կազմով. ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, ՋԱՀ-ի բարերարներ Մնացական Գասպարյան, Աղասի Սահակյան, հոգաբարձուների խորհրդի անդամ Քաջավան Նուրիջանյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան և տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին և շեշտելով ՋԱՀ-ի հետ սերտ համագործակցության փաստը, կարևորեց Սամցխե-Ջավախք …

26 Մարտ 2018 Կարդալ ավելին

Երբ կարևոր է յուրաքանչյուր ներդրումը…

Drops

Հարգելի՛ հայրենակիցներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Ջավախքի զարգացման ծրագրերին նվիրատվություն կարող եք կատարել «Drops» բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հնարավորություն է տալիս նվիրատվություն կատարել ՝ միանվագ կամ օրական, շաբաթական, ամսական պարբերականությամբ՝ պարզապես հավելվածի «Բարեգործական հիմնադրամներ» բաժնում ընտրելով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, նշելով ոլորտը, որի զարգացմանը ցանկանում եք ուղղել Ձեր նվիրատվությունը և այն գումարի չափը, որը ցանկանում …

31 Հունվար 2018 Կարդալ ավելին

Աշխատանքի հայտարարություն

27332218_769877899870701_5918385112350613532_n

ք. Ախալքալաքում «Արմաթ» ծրագրավորման և ինժեներական լաբորատորիայում խմբակավարի աշխատանքի հայտարարություն Աշխատանքի հակիրճ բնութագիր. «Արմաթ» ծրագրավորման և ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների,ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է: Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքի կատարումը: Սարքավորումներն ու ծրագրերը ներառում են` եռաչափ տպիչ (3D …

24 Հունվար 2018 Կարդալ ավելին

Աշխատանքի հայտարարություն

26841448_767327706792387_2407959121527898413_o

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է ակտիվ և նախաձեռնող երիտասարդի «Ծրագրերի համակարգող» թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով: Աշխատավայրը՝ ք. Ախալքալաք:              Պարտականություններ՝ 1.Գործնական կապեր հաստատել և պահպանել տեղեկան, միջազգային և տարածաշրջանային մարմինների և կազմակերպությունների հետ, 2.Մշակել, իրականացնել, վերահսկել և մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերը Վրաստանում, կազմել համապատասխան հաշվետվություններ, 3. Հիմնադրամը ներկայացնել տեղական …

19 Հունվար 2018 Կարդալ ավելին

ՀՀ սփյուռքի նախարարությունը բարձր գնահատանքի արժանացրեց ՋԱՀ-ի գործունեությունը

Collage

Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետևյալ կազմով. ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան և տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան: Ողջունելով հյուրերին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՋԱՀ-ի առաքելությունը, բարձր գնահատեց վերջինիս լայնածավալ գործունեությունը` ուղղված Վրաստանի Սամցխե-Ջավախք և …

26 Դեկտեմբեր 2017 Կարդալ ավելին