Լուրեր

«Ջավախեցի. Կյանքն ու ստեղծագործական ուղին» գրքույկի հրատարակություն

Javakheci2

Ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, հայ հասարակական-մտավորական շրջանների անվանի ներկայացուցիչ Ջավախեցին` Ղազարոս Տեր-Գրիգորյանը (1874–1937 թթ.), բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է: «Ջավախեցի. Կյանքն ու ստեղծագործական ուղին» գրքույկում ներկայացվում է  Ջավախեցու անցած կյանքը և ստեղծագործական ուղին: Ընթերցողին անվանի մտավորականի գրական ժառանգությանն առավել մոտիկից ծանոթացնելու նպատակով հավելվածում զետեղված են նրա` Ջավախքի գյուղաշխարհն արտացոլող «Ընկնավորը», «Դատաստան կա», …

02 Դեկտեմբեր 2014 Կարդալ ավելին

Մավր Մկրտչյանի բարեգործական քայլը

JAHOT MAVR

Տաղանդաշատ երգիչ, հայ ժողովրդական և գուսանական երգերի անզուգական կատարող Մավր Մկրտչյանի ծրագրերում մշտապես առաջնային տեղ է զբաղեցրել իր հայրենի Մերենիա գյուղի մշակութային կյանքին օժանդակելը: Ջավախքի բարձրագահ Աբուլի հյուսիսային փեշերին, գեղատեսիլ անկյունում գտնվող մերենիացիները Մավրին դիտում և հպարտանում են ոչ միան հեռուստատեսությամբ, այլ նաև կենդանի համերգներում, որոնք Մավրը և իրընկերները նախաձեռնում են Ջավախքում և Հայրենի Մերենիայում: …

01 Դեկտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել ևս 30 ընտանիք

Շարունակվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում ս/թ նոյեմբերի 26-ին իրենց դրամական աջակցություն ստացան Ջավախքի ևս 30 ընտանիք։ Հանձնման արարողությունները տեղի ունեցան Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական-մշակութային կենտրոններում։ Ծալկայի և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի շահառուները իրենց աջակցությունն ստացան համապատասխանաբար Նինոծմինդայի և Ախալքալաքի կենտրոններում։ Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 26-ին աջակցություն ստացած …

01 Դեկտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրից արդեն օգտվել է 96 ընտանիք

popoxac

2014 թ. հունվարի 1-ից Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը։ Առ 1 դեկտեմբերի, 2014 թ.  վերոհիշյալ ծրագրից օգտվել է Ջավախքում բնակվող 96  ընտանիք, այդ թվում ՝ 1. Ախալքալաքի շրջան՝ 41 ընտանիք գ. Կարծախ ՝ 1 ընտանիք Գրիգոր Ասլանյանի ընտանիքը (երրորդ երեխա) Նշված գյուղից Հիմնադրամին նվիրատվություն է կատարել գյուղի արժանավոր զավակներ, …

01 Դեկտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ախալցխայում օժանդակություն ցուցաբերեց ևս երկու բազմազավակ ընտանիքի

sayz-

  «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ախալցխայում օժանդակություն ցուցաբերեց եւս երկու բազմազավակ ընտանիքի: Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում ՋԱՀ-ի օգնությունը տրվեց Խռիկյանների եւ Փալյանների բազմազավակ ընտանիքներին: ՋԱՀ-ի օժանդակությունը ստանալուց հետո բազմազավակ ընտանիքները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի պատասխանատուներին եւ բարերարներին՝ կարեւորելով հիմնադրամի աշխատանքը Ջավախքում ծնելիությունը բարձրացնելու կարեւոր գործին: Երկու …

01 Դեկտեմբեր 2014 Կարդալ ավելին

«Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին 1941-1945 թթ.» գրքի հրատարակություն

1941-45

ՀԱՂԹՆԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՎ…ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի նյութական օժանդակությամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խմբագրմամբ հրատարակել է պ.գ.դ., պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 1941-1945 թթ.» արժեքավոր գիրքը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխան գրականության և մամուլի հիման վրա առաջին անգամ հայ պատմագիտության մեջ լուսաբանվում է …

28 Նոյեմբեր 2014 Կարդալ ավելին

«Երկիր Զաբախա»` Ռուբեն Դարբինյան

IMG_9728

Ռուբեն Դարբինյան (իսկական անունը՝ Չիլինկարյան Արտաշես Ստեփանի, 1883, Ախալքալաք- 1968, Բոստոն), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ 1917-ին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թ.՝Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր հիմնադրել և մինչև կյանքի վերջը խմբագրել …

27 Նոյեմբեր 2014 Կարդալ ավելին

Պարի վարպետության դասեր Ս. Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդների համար

Photoshopel

Ս. Պետերբուրգում կայացած միջոցառման շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից 2014 թ. հոկտեմբերի 14-17-ը տեղի հայ համայնքի «Զարթոնք», «Հայաստան» և «Նաիրի» համույթների համար  անցկացվեցին պարի վարպետության դասեր։ Ծրագրին մասնակցում էին նաև համայնքի հայազգի այլ երիտասարդներ։ Վարպետության դասերի 4 օրերը խիստ բովանդակալից էին, որոնց մասնակցող երիտասարդները կատարելագործեցին ոչ …

24 Նոյեմբեր 2014 Կարդալ ավելին

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի բարեգործական միջոցառումը

S2410113

2014 թ. նոյեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով քննարկումը և բարեգործական համերգ – երեկոն։ Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, Սանկտ Պետերբուրգի  հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, …

20 Նոյեմբեր 2014 Կարդալ ավելին