Լուրեր

ՋԱՀ-ի պատվիրակության երկօրյա այցը Ջավախք

IMG_1868

Ս/թ ապրիլի 30-ից մայիսի 1-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը գտնվում էր Ջավախքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի հիմնման առթիվ Գյումրու բազմաթիվ մշակութային հաստատությունների ղեկավարների ու մի շարք մտավորականների մասնակցությամբ ստեղծվել էր տուն-թանգարանի կազմավորման աշխատանքներին աջակցող խումբ, որը ևս միացել էր ՋԱՀ-ի պատվիրակության նախաձեռնած երկօրյա այցին: Գյումրիից միացած հյուրերի …

03 Մայիս 2016 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի անձնակազմը շնորհավորում է Սեյրան Վանցյանին ծննդյան օրվա առթիվ

DSC_0539

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր վարչությունը ջերմորեն շնորհավորում են ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, լեգենդար ավիատոր Սեյրան Վանցյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք իր ազգանպաստ գործունեությունում։

02 Մայիս 2016 Կարդալ ավելին

Առաջնորդության ծրագրի առաջին փուլի ամփոփում

image-02-05-16-11-07-5

Ապրիլին 29-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ առաջնորդության ծրագրի առաջին փուլի ամփոփումը և հավաստագրերի հանձնման արարողությունը: Շուրջ 30 մասնակիցներին ողջունեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ով, կարևորելով ծրագիրը, նշեց շարունակական բնույթի մասին` համեմատական տանելով ձնագնդի հետ, որ գլորվելով պետք է մեծանա և աճի: Մասնակիցներին կոչ արվեց լինել ավելի ակտիվ, համախմբված, զարգացնել առաջնորդական հատկանիշներն ու հմտությունները, …

02 Մայիս 2016 Կարդալ ավելին

Տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի պրեմիերան

1461850413-0972

Ս/թ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում, տեղի ունեցավ ՋԱՀ-ի համահիմնադիր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր՝ «Փակուղի» (Deadlock) ֆիլմի պրեմիերան: «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականներին «Գրին քարտ» է շահել և ընտանիքով մեկնել է Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում …

30 Ապրիլ 2016 Կարդալ ավելին

Հուշեր մեծ գիտնականի կյանքից.«Երկիր Զաբախա»՝ Արամ Ինճիկյան

c

Բազմաթիվ հուշեր, որոնք կապված են հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արամ Ինճիկյանի  (1910, Ախալցխա – 1975, Երևան) հետ, կարիք կա փրկելու մոռացությունից: Երբ Արամ Ինճիկյանը Մեծ հայրենականի տարիներին հայտնվում է գերության մեջ, և շատերը հույս չունեին որ նա կվերադառնա, մեծն Իսահակյանը գնում է եկեղեցի, մոմ է վառում և աղոթում …

20 Ապրիլ 2016 Կարդալ ավելին

Այսօր բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանի ծննդյան օրն է

c

Կարևորելով ու բարձր գնահատելով Ջավախքի Մեծերի թողած ավանդը` ՋԱՀ-ը այսուհետ կներկայացնի վերջիններիս հետ կապված հիշարժան ու կարևոր օրերը, իրադարձությունները: 1931թ. ապրիլի 14-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում ծնվել է հայ բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը (1931-2014), ով հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուների ու մանկական գրքերի: Բանաստեղծի կյանքի և գրական ժառանգության մասին զրույցը Թաթուլ Բոլորչյանի գրչեղբայր, գրող, հրապարակախոս, ՀԳՄ …

14 Ապրիլ 2016 Կարդալ ավելին

Հրատարակվեց լեզվաբան, հայագետ Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի երկրորդ հատորը

20160620_164250

Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի երկրորդ հատորում ամփոփված են անվանի լեզվաբան, հայագետի (1870-1908 թթ.) «Պատմական քերականութիւն արևելահայ լեզուի» (1906), «Դպրոցական քերականութիւն» (1906), «Գրպանի ուղղագրութիւն» (1914), «Հայոց պատմություն» (պատկերազարդ) (1908), «Հայ-լեզու պատկերազարդ այբբենարան» (1907) գրքերը: Հեղինակի գործերի առաջին համահավաք ժողովածուն է: Նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, լեզվաբանների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանակների համար: Գիրքը հրատարակվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար` Սերգեյ Վանցյան) և «Արմեն …

01 Ապրիլ 2016 Կարդալ ավելին

Այդպիսի մի սերունդ էր, որ եկավ, իր գործը արեց և գնաց… «Երկիր Զաբախա»` Կարո Ղաֆադարյան

DSC00032 (2)

Արամ Ինճիկյան, Հովհաննես Ինճիկյան, Արամ և Հովհաննես Ղանալանյան եղբայրներ, Կարո Ղաֆադարյան… ախալցխացի համբավավոր գիտնականների մի ողջ աստղաբույլ, մի սերունդ, որ եկավ, իր գործն արեց և գնաց` իր հետևից թողնելով լուսավոր մի հետագիծ, հսկայածավալ գիտական ժառանգություն: Կորյուն Ղաֆադարյանը հասակ է առել վերոնշյալ գիտնականների նախանձելի միջավայրում: Նա որդին է բազմավաստակ վիմագրագետ, հնագետ-պատմաբան, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Կարո …

31 Մարտ 2016 Կարդալ ավելին

Կայացավ «Հայաստան, հայրենի եզերք, Ջավախք» խորագրով ցուցահանդեսը

1

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ «Հայաստան, Հայրենի եզերք, Ջավախք» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Սրահում ցուցադրված էին Ջավախքին և ջավախքցիներին նվիրված ավելի քան 600 գիտական, գեղարվեստական և հանրամատչելի գրքեր՝ նախախորհրդային, խորհրդային և անկախության տարիների հրատարակությունների շարքից: Հանդիսավոր բացմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան բազմաթիվ մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ: Ջերմորեն ողջունելով …

25 Մարտ 2016 Կարդալ ավելին