Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում

Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ և վրացի նկարիչների կտավներում։

290270898_733794404407410_5422131484900758407_n

Հունիսի 22-ից 25-ը Ջավախքում անցկացվեց «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վարացական պլեներ-փառատոնը և բացվեց համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Շուրջ 25 հայ և վրացի նկարիչներ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից չորս օր շարունակ եղան Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցեցին կտավին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գունապնակով։

289850450_608734890376075_7415178978027721364_n

Փառատոնի 3-րդ օրը՝ Հունիսի 24-ին Ախալցխա քաղաքում մեկ օրով բացվեց «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի որոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական նմանօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք», -ասաց պարոն Մկոյանը։ _H5A3611-minԲացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խազմալյանը։ Նա նշեց, որ դարերով հայերը և վրացիները կողք կողքի ապրելով բավարար չափով չեն ճանաչում միամյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է. «Նման մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Մենք ՋԱՀ-ի հետ շատ լավ համագործակցության փորձ ունենք և կարծում եմ առաջիկայում նմանօրինակ ծրագրեր շատ կունենանք։ Իսկ մեր սրահն այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է։ Շնորհավորելով բոլոր ներկաներին ուզում եմ մաղթել, որ այս բարդ ժամանակներում մեր կյանքը ողողված լինի այս կանաչով և բնության և մարդու հանդեպ այս հիացումով», -նշեց պարոն Խզմալյանը։

289758151_443119877296287_854445884168737137_n

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն իր ելույթը սկսեց հայերեն իր իմացած մի քանի արտահայտությամբ. «Շատ, շատ լավ եմ..., այնուհետև շարունակեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հրաշալի մշակութային նախագիծ իրագործելու համար։ Նկարները տարբեր, բայց միաժամանակ յուրովի գեղեցիկ են։ Յյուրաքանչյուր թանգարան կուզենա նմանօրինակ գոնե մի նկար ունենալ։ Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և այսքան ջերմ ընդունելության համար»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, նշեց. «Ուրախ եմ, որ ՀՀ նկարիչների միությունը մաս կազմեց այս նախաձեռնությանը, որն իրականացվում է ՋԱՀ-ի կողմից։ Նկարիչների միությունը շատ է կարևորում մշակութային կապը Ջավախքի հետ և այս նախագծով հիմք է դրվում մշակութային երկար համագործակցության։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ջավախքը կապ է հանդիսանում Հայաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ ենք որ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և միասին ստեղծագործելու», -ասաց պարոն Սաֆարյանն ու հավելեց. «Հիացած ենք Ջավախքի բնությամբ և հեռանալու ենք սպասումով, որ նորից վերադառնալու ենք այս հրաշալի Ջավախք աշխարհ»։_H5A3680-min

 

Ծալկայի շրջանում բացվեց 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը

IMG_6449Մայիս 21-ին Ծալկայի շրջանի Օզնի գյուղը մարդաշատ էր. Հայ և վրացի պաշտոնյաներին, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղում միավորել էր շրջանում առաջին «ԱրՄաթ» կենտրոնի բացումը։

IMG_8733«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք. «Ջավախքում արդեն գործում են թվով 10 «ԱրՄաթ» կենտրոններ, իսկ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանում սա առաջին կենտրոնն է, որտեղ արդեն իսկ սովորում են շուրջ 60 երեխա։ Մեր ծրագրերը մշակում և իրականացնում ենք համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերլուծելով կարիքները հասկացանք, որ անհրաժեշտ է «ԱրՄաթ» կենտրոնի ներդրումը նաև Ծալկայի շրջանում, ինչը նպաստում է  ոչ միայն երեխաների այլև նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը», -ասաց պարոն Մկոյանը։

Օզնիում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

IMG_8861«Հ.Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը ընդգծեց, որ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնը արդեն երրորդն է, որ  հիմնել են ՋԱՀ֊ի հետ համագործակցությամբ. «Ելնելով սերնդի դաստիարակության ու ճիշտ գաղափարի շուրջ համախմբելու գործոններից հասկացանք, որ լավագույն ներդրումը Ջավախքում «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումն է», -նշեց տիկին Մելիքյանն ու հավելեց, որ «Այստեղ պետք էր ստեղծել մի կենտրոն որի հետ երիտասարդներն ու պատանիները կկապեն իրենց ապագան ու հեռանկարները»։

Օզնիյում «ԱրՄաթ» կենտրոնը գործում է Արմենակ Ավագյանի տանը, որը նա տրամադրել է անհատույց, իսկ վերանորոգումն ու կառուցապատում իրականացվել է ծնունդով Օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանի կողմից։ IMG_8922Պարոն Բլիկյանի խոսքով ՏՏ ոլորտի զարգացումը բխում է ժամանակի պահանջներից. «Սա էր պատճառը որ ՋԱՀ-ի հետ մղվեցինք դեպի այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն մեծ արձագանք է գտել։ Միայն ասեմ, որ այստեղ սովորող երեխաների թիվն ավելի մեծ է, քան դպրոց հաճախողների թիվը։ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոն հաճախում են նաև հարևան գյուղերի երեխաները ինչը շատ ուրախալի է», -ասաց պարոն Բլիկյանը։

«Երեխաներն այստեղ սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում, որոնք ապագայի ամենապահանջված մասնագիտություններից են», ասում է «Արմաթ» ծրագրի ղեկավար  Սեդրակ Վարդանյանը և պատասխանում շատերի կողմից հնչող հարցին, թե՞ որ տարիքի երեխաները կարող են հաճախել կենտրոն. «10 տարեկանից մինչև 99 տարեկանները կարող են հաճախել կենտրոն և սովորել ժամանակի ամենապահանջված մասնագիտությունները»։

IMG_8768Միջոցառմանը մասնակցում էին հայ և վրացի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ով նշեց, որ նմանօրինակ կրթական կենտրոնների բացումը համազգային նշանակություն և կարևորություն ունեն, քանի որ շատ կարևոր է տեղի պատանիների համար ստեղծել տեղում կրթվելու և աշխատելու հավելյալ հնարավորություններ։ «Մարդիկ այստեղից չպետք է արտագաղթեն կրթության ու աշխատանքի հնարավարություն չունենալու պատճառով, հակառակը պետք է մնան տեղում սովորեն, աշխատեն և ծաղկեցնեն շրջանը», -ասաց պարոն Սադոյանը։

IMG_8786Ներկա էին նաև Ծալկայի  փոխքաղաքապետեր  Անզոր Խինիկաձեն և Ֆեուխար Պարասկևովը, ովքեր հայտնեցին կենտրոնի բացման հետ կապված իրենց ուրախությունն ու ոգևորությունը, ինչպես նաև Ծալկայի քաղաքապետի անունից հայտարարեցին, որ ցանկանում են նմանատիպ կենտրոն ունենալ նաև Ծալկա քաղաքում։

 Ծրագրի նպատակն է խթանել   Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:

 Գոռ Սիմոնյանը հենց այն երիտասարդներից մեկն է, ով հնարավորություն ունի մնալ և աշխատել հայրենի գյուղում. «Երեխաների մոտ սերը դեպի ժամանակակից տեխնոլոգիաները և նմանատիպ նորարարկան դասապրոցեսների մասնակցելը շատ մեծ է և գնալով ավելի է մեծանում։ Տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում երեխաները կտրվում են դասապրոցեսի ավանդական պատկերացումներից և կարող են գնալ իրենց երևակայության ետևից և իրենց բոլոր գաղափարներին տալ գույն, միտք ու ծավալ։ Երեխաների հետ ոչ այնքան ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ եմ, որքան ընկերական։ Եվ իմ գիտելիքներով կենտրոն հաճախող երեխաներին փորձելու եմ օգնել կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որ մինչ այս ունեցել են», -նշում է կենտրոնի երիտասարդ խմբավար Գոռ Սիմոնյանը։

 

ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։