Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի օծում և բացում

Օրերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողություն, որը գյուղի բնակիչների համար կծառայի որպես սրբատեղի: Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վարդապետ Տեր Կիրակոս Դավթյանի և Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ կատարվեց Խաչքարի օծման արարողություն: Խաչքարը տեղադրվել է Ղաուրմա գյուղի զավակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իսկ քանդակագործը Արա Ղարսլյանն է: Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը: