«Երկիր Զաբախա»՝ Մկրտիչ Սարգսյան

Մկրտիչ Սարգսյան: Անվանի բանաստեղծ, արձակագիր: Ովքե՞ր են նրա նախնիները, ինչ գերդաստանից է սերել գրողը: Ինչպիսի՞ն է եղել նրա կյանքի ուղին, ստեղծագործական ինչպիսի՞ ժառանգություն է մեզ թողել հայրենանվեր մտավորականը: Ինչպիսի՞ հուշեր են կապում Մ. Սարգսյանին Հայրենի Ջավախքի հետ: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցում ենք Մկրտիչ Սարգսյանի որդու' բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի հետ:

Ռադիոհաղորդումը լսել կարող եք այստեղ:  

Երկիր Զաբախա՝ Գևորգ Քոչար

Ջավախքի Ծալկայի շրջանի Դաշբաշ գյուղից սերած անվանի ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ, որի նախագծերով ժամանակին կառուցվել են Երևանի, Կիրովականի, Լենինականի և ՌՍՖՍՀ-ի մի շարք քաղաքների հայտնի շենքեր, կառույցներ ու համալիրներ: Ո՞վ էր իրականում այս պարզ ու համեստ ծալկացին, կյանքի ի՞նչ ընթացք է ունեցել, ինչպիսի՞ հիշողություններ են պահպանվել, որոնք Գ. Քոչարին նորովի վերադարձնում են հայրենի գյուղ, պապենական միջավայր: Գ. Քոչարի կյանքի և գործունեության շուրջ զրուցում ենք նրա համերկրացի, բանահավաք, Ծալկայի շրջանի մասին գրքերի հեղինակ Ռաֆիկ Ավետյանի հետ:

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:

«Երկիր Զաբախա»՝ Աղասի Այվազյան

10508378_10202462959599655_44055829_n

Աղասի Այվազյան. արձակագիր, կինոսցենարիստ և կինոռեժիսոր: Ովքե՞ր են նրա նախնիները, ի՞նչ հիշողություններ են կապում նրան հայրենի Ախալցխայի հետ, քաղաք, որի միջավայրը արտացոլվեց յուրաքանչյուր հայի կողմից սիրված «Եռանկյունի» ֆիլմում: Ի՞նչ ստեղծագործական ժառանգություն թողեց մեզ Աղասի Այվազյանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ Անի Փաշայանի հետ:

«Երկիր Զաբախա»՝ Արամ Ղանալանյան

Xanalanyan-Aram

 Ականավոր բանասեր, բանագետ, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանի կյանքը սկզբնավորվում է Ջավախքի Ախալցխա քաղաքից: Ի՞նչ հիշողություններ է ունեցել մեծ գիտնականը հայրենի քաղաքի մասին, ինչպիսի՞ն է եղել նրա կյանքի հետագա ընթացքը, ինչպիսի՞ ներդրումներ ունի Արամ Ղանալանյանը հայագիտության բնագավառում:  Այս հարցերի շուրջ զրուցում ենք Արամ Ղանալանյանի թոռան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Հայագիտական կենտրոնի փորձագետ Տիգրան Ղանալանյանի հետ:

«Երկիր Զաբախա» Վարդգես Սուրենյանց

Shushanik3

Վարդգես Սուրենյանց. թե ինչպես ախալցխացի 7-ամյա մանուկը տեղափոխվեց Ղրիմ, հանդիպեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկուն, ստացավ ուսումնառություն, ճանապարհորդեց Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներում, իր պատմական հայրենիքում զգաց սեփական մշակույթի խորությունն ու մեծությունը և իր կտավներում կերտեց հայոց պատմությունը: Ախալցխայի փոքրիկ փողոցից սերված աշխարհահռչակ նկարչի կյանքի և գործունեության շուրջ զրուցում ենք արվեստաբան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Շուշանիկ Զոհրաբյանի հետ:

«Լրատվական ռադիոյի» և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համատեղ ծրագիրը

ZABAXA
Երկիր Զաբախա. փոքրիկ երկրի մեծ մարդիկ....

Հարգելի բարեկամներ, այսուհետ ամեն հինգշաբթի, ժամը 16.20 (կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 12.20) Լրատվական ռադիոյի եթերում (FM 106.5) կարող եք լսել <Երկիր Զաբախա> հաղորդումը, որի յուրաքանչյուր հաղորդում նվիրված է լինելու Ջավախքի մեծերից մեկի կյանքի և գործունեության լուսաբանմանը:

Բացի նշյալ հաճախականությունից, հաղորդումները ցանկացած պահի կարող եք ունկնդրել նաև Լրատվական ռադիոյի կայքում՝ www.lratvakan.am հասցեով մտնելով <Հաղորդումներ> բաժնի <Երկիր Զաբախա> ենթաբաժինը:

Առաջին հաղորդումը նվիրված է Ախալցխայի Ծղալթբիլա գյուղից սերված, անվանի հայագետ, բանասեր, բանագետ, աբովյանագետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսների (սկսած Վազգեն Առաջինից) երկարամյա խորհրդական, շուրջ 3 տասնամյակ Մ. Աթոռ Սբ. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Պիոն Հակոբյանին:

 

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն Դամալա գյուղում

Ապրիլի 22-ին՝ անձրևոտ մի օր, Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն: Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց…

Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ:

Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից:

Կցված նկարներ՝

  1 2 4 6

5 7 8 9