ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։

«Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք

Ջավախքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող, հարգելի ջավախքցիներ 🇦🇲🇦🇲🇦🇲
Այս օրհասական պահին, երբ ռազմաճակատում մեր հերոս տղաները պայքարում են թշնամու դեմ, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է համախմբվել և մեր ներդրումն ունենալ վերջնական հաղթանակի ապահովման գործում։
Մեր բազմաթիվ հայրենակիցներ, հայտնել են աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Այս պահին նպատակահարմար է աջակցությունը ցուցաբերել դրամական ձևով։
Մեր բոլոր հայրենակիցներին, կոչ ենք անում աջակցել Արցախին և Պաշտպանության Բանակին՝ մասնակցելով «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին։
Ձեր աջակցության գումարները կարող եք փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից այդ նպատակով բացված ներքոհիշյալ հաշվեհամարներին կամ վճարումները կատարել գործող վճարային գործիքներով հետևյալ հղումով՝
Դրամական փոխանցումների համար՝
ՀՀ դրամով
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
For transfers in EURO
Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund
For transfers in USD
Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund
РФ перевод в рублях
Банк корреспондент:
Межгосударственный Банк, Москва
БИК 044525362
К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России
Банк получателя
К/с 30111810400000000002
Центральный Банк Республики Армения
ИНН 9909106378
КПП 774487001
Общеармянский фонд
Получатель
Счет: 103003248152
Общеармянский фонд
Իսկ բոլոր նրանք, ովքեր նախատեսում են իրականացնել ոչ դրամական աջակցություն, հայտնում ենք մեր պատրաստակամությունը օժանդակելու՝ այդ նախաձեռնությունները նպատակային նշանակությամբ իրականացնելու գործում։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ