Ջավախքում նշվեցին Ջիվանական և Տերյանական օրերը

Հուլիսի 23-ին և 24-ին Ջավախքում տոն էր։ Վրաստանի Կարզախ և Գանձա գյուղերում նշվեցին Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոները՝ Ջիվանու և Տերյանի օրերը:

Հուլիսի 23-ին տոնակատարություն էր Կարզախ գյուղում, որտեղ ներկա էին ՏԻՄ ներկայցուցիչները, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

Ջիվանու կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որը հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից 2016-2017թթ: Ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը:

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Շնորհակալական խոսք հղելով միջոցառման կազմակերպիչներին՝ քաղաքապետը հայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, ով ընդգծեց բարերարների ակտիվության կարևորության փաստը, օրինակ բերելով վերջերս թանգարանին նվիրատվություն կատարած Բանգոյանների ընտանիքին: Ներկաներին օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց տուն-թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, գրող Գեւորգ Հայասին և Վաչագան Բասենցյանը:   

«Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր: Համերգային ծրագրում ելույթ ունեցան նաև Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» պարային համույթը՝ աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները և Կարծախ գյուղի պարային համույթը։

Հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին Գանձա գյուղում, 55-րդ անգամ, նշվեց «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Ներկաներին ողջունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, ով շնորհակալություն հայտնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը և նշեց, որ ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, իսկ այժմ ընթանում են բանաստեղծի տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման նախապատրաստական աշխատանքները։ Ելույթներին հաջորդեցին համերգային համարները և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։ Ելույթ ունեցան նաև Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև այլ կատարողներ։

ՋԱՀ-ի կողմից հրատարակվել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը

photo 30.06Ծնունդով Ղաուրմա գյուղից բարերար Սայաթ Մկրտչյանի հովանավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրատարակել է Պարույր Եփրիկյանի «Հուշապատում» գիրքը:
Ժողովածուն ծնունդով ղաուրմացի հեղինակի տարբեր տարիների գրառած պատմություններից ընտրված հուշեր են։
Այն նախատեսված է ինչպես Ղաուրմա գյուղի հին ու նոր բնակիչների, այնպես էլ հետաքրքրասեր ընթերցողների լայն շրջանակի համար։

Ջավախքյան գույները հայ և վրացի նկարիչների կտավներում

Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ և վրացի նկարիչների կտավներում։

290270898_733794404407410_5422131484900758407_n

Հունիսի 22-ից 25-ը Ջավախքում անցկացվեց «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վարացական պլեներ-փառատոնը և բացվեց համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Շուրջ 25 հայ և վրացի նկարիչներ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից չորս օր շարունակ եղան Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցեցին կտավին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գունապնակով։

289850450_608734890376075_7415178978027721364_n

Փառատոնի 3-րդ օրը՝ Հունիսի 24-ին Ախալցխա քաղաքում մեկ օրով բացվեց «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի որոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական նմանօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք», -ասաց պարոն Մկոյանը։ _H5A3611-minԲացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խազմալյանը։ Նա նշեց, որ դարերով հայերը և վրացիները կողք կողքի ապրելով բավարար չափով չեն ճանաչում միամյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է. «Նման մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Մենք ՋԱՀ-ի հետ շատ լավ համագործակցության փորձ ունենք և կարծում եմ առաջիկայում նմանօրինակ ծրագրեր շատ կունենանք։ Իսկ մեր սրահն այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է։ Շնորհավորելով բոլոր ներկաներին ուզում եմ մաղթել, որ այս բարդ ժամանակներում մեր կյանքը ողողված լինի այս կանաչով և բնության և մարդու հանդեպ այս հիացումով», -նշեց պարոն Խզմալյանը։

289758151_443119877296287_854445884168737137_n

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն իր ելույթը սկսեց հայերեն իր իմացած մի քանի արտահայտությամբ. «Շատ, շատ լավ եմ..., այնուհետև շարունակեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հրաշալի մշակութային նախագիծ իրագործելու համար։ Նկարները տարբեր, բայց միաժամանակ յուրովի գեղեցիկ են։ Յյուրաքանչյուր թանգարան կուզենա նմանօրինակ գոնե մի նկար ունենալ։ Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և այսքան ջերմ ընդունելության համար»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, նշեց. «Ուրախ եմ, որ ՀՀ նկարիչների միությունը մաս կազմեց այս նախաձեռնությանը, որն իրականացվում է ՋԱՀ-ի կողմից։ Նկարիչների միությունը շատ է կարևորում մշակութային կապը Ջավախքի հետ և այս նախագծով հիմք է դրվում մշակութային երկար համագործակցության։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ջավախքը կապ է հանդիսանում Հայաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ ենք որ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և միասին ստեղծագործելու», -ասաց պարոն Սաֆարյանն ու հավելեց. «Հիացած ենք Ջավախքի բնությամբ և հեռանալու ենք սպասումով, որ նորից վերադառնալու ենք այս հրաշալի Ջավախք աշխարհ»։_H5A3680-min

 

Հեշտիա գյուղում գործող «ԱրՄաթ» կենտրոն կհաճախեն նաև Ղաուրմա գյուղի երեխաները

Եվս մեկ սպասված և ուրախ լուր
Այսուհետ Հեշտիա գյուղում գործող «ԱրՄաթ» կենտրոն կհաճախեն նաև հարևան՝ Ղաուրմա գյուղի երեխաները։
Դասերը մեկնարկել են հունիսի 4-ին։
Իսկ տեղափոխման և այլ ծախսերը հոգացել է ծնունդով Ղաուրմացի գործարար, բարերար Սայաթ Մկրտչյանը։
Հեշտիայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է 2019 թվականի փետրվարին՝ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ:

Ծալկայի շրջանում բացվեց 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը

IMG_6449Մայիս 21-ին Ծալկայի շրջանի Օզնի գյուղը մարդաշատ էր. Հայ և վրացի պաշտոնյաներին, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղում միավորել էր շրջանում առաջին «ԱրՄաթ» կենտրոնի բացումը։

IMG_8733«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք. «Ջավախքում արդեն գործում են թվով 10 «ԱրՄաթ» կենտրոններ, իսկ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանում սա առաջին կենտրոնն է, որտեղ արդեն իսկ սովորում են շուրջ 60 երեխա։ Մեր ծրագրերը մշակում և իրականացնում ենք համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերլուծելով կարիքները հասկացանք, որ անհրաժեշտ է «ԱրՄաթ» կենտրոնի ներդրումը նաև Ծալկայի շրջանում, ինչը նպաստում է  ոչ միայն երեխաների այլև նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը», -ասաց պարոն Մկոյանը։

Օզնիում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

IMG_8861«Հ.Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը ընդգծեց, որ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնը արդեն երրորդն է, որ  հիմնել են ՋԱՀ֊ի հետ համագործակցությամբ. «Ելնելով սերնդի դաստիարակության ու ճիշտ գաղափարի շուրջ համախմբելու գործոններից հասկացանք, որ լավագույն ներդրումը Ջավախքում «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումն է», -նշեց տիկին Մելիքյանն ու հավելեց, որ «Այստեղ պետք էր ստեղծել մի կենտրոն որի հետ երիտասարդներն ու պատանիները կկապեն իրենց ապագան ու հեռանկարները»։

Օզնիյում «ԱրՄաթ» կենտրոնը գործում է Արմենակ Ավագյանի տանը, որը նա տրամադրել է անհատույց, իսկ վերանորոգումն ու կառուցապատում իրականացվել է ծնունդով Օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանի կողմից։ IMG_8922Պարոն Բլիկյանի խոսքով ՏՏ ոլորտի զարգացումը բխում է ժամանակի պահանջներից. «Սա էր պատճառը որ ՋԱՀ-ի հետ մղվեցինք դեպի այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն մեծ արձագանք է գտել։ Միայն ասեմ, որ այստեղ սովորող երեխաների թիվն ավելի մեծ է, քան դպրոց հաճախողների թիվը։ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոն հաճախում են նաև հարևան գյուղերի երեխաները ինչը շատ ուրախալի է», -ասաց պարոն Բլիկյանը։

«Երեխաներն այստեղ սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում, որոնք ապագայի ամենապահանջված մասնագիտություններից են», ասում է «Արմաթ» ծրագրի ղեկավար  Սեդրակ Վարդանյանը և պատասխանում շատերի կողմից հնչող հարցին, թե՞ որ տարիքի երեխաները կարող են հաճախել կենտրոն. «10 տարեկանից մինչև 99 տարեկանները կարող են հաճախել կենտրոն և սովորել ժամանակի ամենապահանջված մասնագիտությունները»։

IMG_8768Միջոցառմանը մասնակցում էին հայ և վրացի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ով նշեց, որ նմանօրինակ կրթական կենտրոնների բացումը համազգային նշանակություն և կարևորություն ունեն, քանի որ շատ կարևոր է տեղի պատանիների համար ստեղծել տեղում կրթվելու և աշխատելու հավելյալ հնարավորություններ։ «Մարդիկ այստեղից չպետք է արտագաղթեն կրթության ու աշխատանքի հնարավարություն չունենալու պատճառով, հակառակը պետք է մնան տեղում սովորեն, աշխատեն և ծաղկեցնեն շրջանը», -ասաց պարոն Սադոյանը։

IMG_8786Ներկա էին նաև Ծալկայի  փոխքաղաքապետեր  Անզոր Խինիկաձեն և Ֆեուխար Պարասկևովը, ովքեր հայտնեցին կենտրոնի բացման հետ կապված իրենց ուրախությունն ու ոգևորությունը, ինչպես նաև Ծալկայի քաղաքապետի անունից հայտարարեցին, որ ցանկանում են նմանատիպ կենտրոն ունենալ նաև Ծալկա քաղաքում։

 Ծրագրի նպատակն է խթանել   Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:

 Գոռ Սիմոնյանը հենց այն երիտասարդներից մեկն է, ով հնարավորություն ունի մնալ և աշխատել հայրենի գյուղում. «Երեխաների մոտ սերը դեպի ժամանակակից տեխնոլոգիաները և նմանատիպ նորարարկան դասապրոցեսների մասնակցելը շատ մեծ է և գնալով ավելի է մեծանում։ Տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում երեխաները կտրվում են դասապրոցեսի ավանդական պատկերացումներից և կարող են գնալ իրենց երևակայության ետևից և իրենց բոլոր գաղափարներին տալ գույն, միտք ու ծավալ։ Երեխաների հետ ոչ այնքան ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ եմ, որքան ընկերական։ Եվ իմ գիտելիքներով կենտրոն հաճախող երեխաներին փորձելու եմ օգնել կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որ մինչ այս ունեցել են», -նշում է կենտրոնի երիտասարդ խմբավար Գոռ Սիմոնյանը։

 

Լույս է տեսել «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գիրքը

IMG_6798Ապրիլի 18-ին «Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, ծնունդով Ախալցխաից Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտության մեջ զետեղված են նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող գրականությունը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային նյութեր, ոչ գրքային հրատարակություններ, նամակներ և այլ նյութեր։: Գրքի խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ նշեց, որ   Սուրենյանցը վրձնով արարել ու ձևավորել է մեր պատմանկարչությունը: Իսկ լույս տեսած գիրքը Վարդգես Սուրենյանց մարդու, նկարչի և մտավորականի, մշակութային գործչի կյանքի և ստեղծագործության համահավաք տեղեկատվական շտեմարանն է։ Միջոցառմանը ներկա էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գոծարար, բարերար Սոս Սահակյանի գլխավորությամբ։ Պարոն Սահակյանը հիշեց Վարդգես Սուրենյանցի հայրենի Ախալցխա քաղաքում նրա հայրական տան պատին ցուցանակ փալկցնելու մասին ու ներկայացրեց ՋԱՀ-ի կողմից Ախալցխայում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Գրքի շնորհանդեսին զուգահեռ Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում բացվեց գրականության և ալբոմային հրատարակությունների բացառիկ ցուցադրություն։

Ջավախքցի ծրագրավորողների հանդիպում

Հարգելի ջավախքցիներ, սիրով հրավիրում ենք ապրիլի 13-ին, ժամը 20։00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում կայանալիք ջավախքցի ծրագրավորողների հանդիպմանը։ Այն նախաձեռնել է «Ջավախքցի երիտասարդների համախմբման հարթակ»-ը ջավախքցի ծրագրավորողների միջև կապեր ու հնարավոր հետագա համագործակցություններ ստեղծելու նպատակով։ Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://clck.ru/eRhvq

ՋԱՀ-ի բարերար Ռազմիկ Բլիկյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ 2011թ.–ից իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: Տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն արդեն արտահանվում է արտերկիր: Վերջին տվյալների համաձայն Հայաստանի, այդ թվում՝ Արցախի, Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործող 600 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում անվճար ինժեներական կրթություն է ստանում 16.000 երեխա: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և անհատ բարերարների ջանքերի շնորհիվ Ջավախքում արդեն իսկ գործում է թվով ինը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնց թիվը գնալով աճում է։ Ընդամենը հաշված օրեր առաջ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 30 կմ արևմուտք գտնվող Օզնի կամ Հինիա գյուղում, մեկնարկեց աշխատանքը նոր «Արմաթ» կենտրոնում՝ բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ: Գեղեցիկ կահավորված, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ճամբարների միջոցով կուսումնասիրեն գիտության, տեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի գաղտնիքները, կունենան հնարավորություն ստեղծագործելու և նախաձեռնելու։ Ռազմիկ Բլիկյանի կողմից իր ծննդավայրում՝ Օզնիում, ստեղծված «Արմաթ» կենտրոնն իր ծառայությունը սիրով կմատուցի նաև գյուղի շուրջը գտնվող թվով 5՝ Ղուշչի, Ղզլքիլիսա (Կարմրավանք), Բուռնաշեթ, Այազմա, Նարդեվան գյուղերի մանուկներին ու պատանիներին: Տոն է Օզնիում, Ղուշչի, Ղզլքիլիսա, Բուռնաշեթ, Այազմա, Նարդեվան գյուղերում..... Թող խելացի լինի հայ մանուկը, ապրի խաղաղ աշխարհում, վերցնի իրեն սրտանց տվածը, սովորի ու շենացնի հայրենիքը... Շնորհակալ ենք... «Արմաթ» ծրագրի արդեն առկա արդյունքներն այսպիսին են. Ծրագրի մասնակիցների
  • 84%-ն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն,
  • 39%-ն աշխատում է ու սովորում,
  • աշխատանք ունեցողների45%-ը ներգրավված են ծրագրավորման ոլորտում, 29%-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի այլ բնագավառներում, շատերը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ,
  • աշխատանք ունեցողների12%-ը իրենց գաղափարներով հիմնել են սթարթափներ,
  • աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար ՀՀ դրամի սահմաններում, միջինում կազմելով132,561 ՀՀ դրամ։
Արդյունք–փաստերն այնքան գոհացուցիչ են ու խոսուն, որ «Արմաթ» ծրագիրը կշարունակի գործել ՝ ընդլայնելով մասշտաբները: Բարերար Ռազմիկ Բլիկյանի գործունեությունը մեծ պատմություն ունի. 16 տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Սովորել է Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում: Սովորել է Ռուսաստանի Նախագահական կառավարման ակադեմիայում. ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ռուսական ակադեմիայում, ստացել դիպլոմ գերազանցությամբ և ուսումը ասպիրանտուրայում շարունակելու հրավեր:  Ռազմիկ Բլիկյանն ունի «Տնտեսական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան: Մոսկվայի «Սկոլկովո» միջազգային նշանակության նորարարական գիտական կենտրոնում ստացել է «Բիզնես–մենեջմենթ» որակավորում: Ռազմիկ Բլիկյանն աշխատել է անխոնջ ու սիրով, հայի համար ներդրել ու հիմնել: Նրա մշտական հայրենանվեր գործունեության գործող արգասիքներն են.
  • քաղաք Վլադիմիրում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ուր ծառայելու համար քահանա է տեղափոխվել Հայաստանից:  Հայոց եկեղեցին «Ռազմիկ Միասնիկի Բլիկյան» ընտանիքին արժանացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին, որը շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։
  • Արցախի համար պարբերաբար, մշտապես կատարվող աջակցությունները՝ նյութական և ռազմատեխնիկական տեսքով:
  • Աջակցությունը 2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված «700 հարսանիք Արցախում» ծրագրին: Ռ.Բլիկյանի կողմից հնչեցրած «Նորապսակ զույգերից առաջինը, որը կունենա 3 բալիկ, կստանա բնակարան» գեղեցիկ պայմանը խթանել է երեխաների թվի զարմանալի արագ աճին: Ու պայմանն, իհարկե, կատարվել է:
  • Մշակութային հուշարձանների կառուցումը,
  • Դպրոցների, մանկապարտեզների վերանորոգումը,
  • Բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացումը,
  • Հայաստանի համար այս դժվար օրերին հարյուրավոր աշխատատեղերի ստեղծումը կապիտալ շինարարության ոլորտում,
  • Հեռավար մարզերում գազատար, ջրատար խողովակների կոմունիկացիոն խնդիրների լուծումը,
  • 44–օրյա Արցախյան պատերազմի օրերին ահռելի նյութական ռեսուրսների տրամադրումը,
  • Իր ծննդավայրում՝ 1830թ. Էրզրումից գաղթած հայերի կողմից հիմնադրված Օզնի գյուղում, ուր սկզբում կար ընդամենը ինը տուն, այժմ՝ հարյուրից ավելի ընտանիք, մոտ 500 բնակիչ, Հանդիսությունների սրահի կառուցումը, գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգումը:
Շարքս կարող եմ շարունակել ու այն դեռ կշարունակվի... Ռազմիկ Բլիկյանը Ազգապահպան քաղաքականություն է վարում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետ: Այժմ հովանավորում է Ռուս–Ոիկրաինական պատերազմի պատճառով իրենց հայրենիքը լքած, Հայաստան ժամանած քաղաքացիների տեղավորման գործընթացը: Ներկայումս իրականացվում է «Գորիս–Նախիջևան մայրուղային գազատարի վերանորոգում» ծրագիրը: Իրականացվում են լայնամասշտաբ ներդրումային զարգացման ծրագրեր. «Բռոլեր թռչնաբուծական համալիր», «Ռամադա Ռեզորթ Սպա Հոթել» հյուրանոցա-առողջարանային համալիր», «Լոգիստիկ կենտրոն», «Ինտենսիվ այգիներ»... Հ.Գ.  Շատ եմ սիրում Ջավախքի ժողովրդի «շիտակ հայացք, շիտակ խոսք» հատկանիշը, որին ավելանում է մեկը. «Ասես փնտրո՜ւմ  են իրար»: Ինքս էլ այդպիսին եմ. հիմա կբացատրեմ: Ամենուր. փողոցում, խանութում, մետրոյում, ավտոբուսում, եթե լսում եմ խոսք, նույնիսկ ոչ ինձ ուղղված, որ թեկուզ մի՜ փոքր մատնում է իրեն:), արագ հարցնում եմ. «Ջավախքի՞ց եք» ու նույնքան արագ ներկայանում: Արագ պատմում ենք միմյանց մեր մասին, փորձում գտնել ընդհանուր ծանոթներ, փոխանցել նոր տեղեկություններ: Հաճելի է շատ. «Միմյանց փնտրել ու գտնել». դա արդեն յուրաքանչյուր ջավախքցու բնավորության նուրբ մասնիկ է, որն անպայման կապրի: Այդպիսի հերթական որոշիչ դրվագ տեղի ունեցավ ինձ հետ այս տարի, հունվարի 12–ին, մի կարևոր սենյակում, մեծ աշխատանքային սեղանի կողքին նստած: Զրույց Ռազմիկ Բլիկյանի հետ, որն այնպե՜ս թեթև ու հեշտ անցավ, որ դարձավ զրույց հարազատ մարդկանց. նույն հող ու ջրի, նույն մտածելակերպի, նույն ցավի ու սիրո, նույն ակնկալիքի ու հավատի:   Ռազմիկ Միասնիկի Բլիկյան. Մարդ, ով Ջավախքից է, ապրել ու ապրում է հեռու, բայց ծննդավայրում է մտքով, այդ մտքից ծնվող սրտանց խոսքով, ով այնտեղ է նախաձեռնությամբ, որն անպայման գործ կդառնա, ով այնտեղ է հեռո՜ւն գնացող ծրագրերով: Հեռու՜ն գնացող ծրագրեր. հեռուն՝ մասշտաբով, ժամանակով, ակնկալվող արդյունքներով, հաստատ՝ երկարակեցությամբ: Հեռու՜ն գնացող ծրագրեր. «Աշխատատեղեր», «Տնտեսության աճ», «Կենսամակարդակի բարձրացում», «Հայրենիքի բարգավաճում» փաստերով:  

Գայանե Առաքելյան

  Հղումներ. «ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ԱՐՄԱԹ «ԱՐՄԱԹ» ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ    

Հագեցած 2021 թվական, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր ծրագրեր. ՋԱՀ-ն ամփոփել է անցյալ տարին

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ), որը գործում է 2014 թվականից արդեն հասցրել է Ջավախքում իրականացնել բազմաթիվ կրթամշակութային,  սոցիալական, տնտեսական, առողջապահական և սպորտային ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ու դրանցից օգտվողների թվերն ավելանում են։ Հիմնադրամի գործունեությունը հագեցած էր նաև 2021 թվականին։ 217281864_889203815141318_4663517664039275408_nՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և բարերարների ջանքերով գործող 4 «ԱրՄաթ» լաբորատորիաների թիվը անցյալ տարի հասավ 8-ի, որտեղ շուրջ 500 երեխա այժմ ստանում է անվճար ինժեներական կրթություն. «Արդեն գործող ԱրՄաթների թվին ավելացան ևս չորսը․ Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում, Նինոծմինդա քաղաքում և Ախալքալաքի շրջանի Օլավերդ և Բեժանո գյուղերում։ «ԱրՄաթ» կենտրոնների հիմնադրումը Ջավախքում հնարավոր չէր դառնա առանց անհատ բարերարների և գործընկեր կազմակերպությունների ֆինանսական աջակցության ու համագործակցության», -նշում է ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ու հավելում, որ  առաջիկայում պլանավորվում է ևս երկու «ԱրՄաթ» կենտրոնների հիմնադրում Ջավախքում։ 217394057_2945180709133635_2428620044602793789_nՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով հերթական «Արմաթ» կենտրոնի բացումը Ջավախքում մեծ ու կարևոր նշանակություն ունի. «Մենք մեծ սպասելիքներ ունենք կենտրոն հաճախող երեխաներից: Նրանք պետք է տիրապետեն գիտությանն ու տեխնոլոգիական մասնագիտություններին, որպեսզի պատշաճ կերպով ներկայանանք աշխարհին, ունենանք մեր տեղն ու դիրքը: Նաև վստահ եմ, որ Արմաթում սովորող  երեխաները մեծ նպաստ պետք է ունենան Վրաստանի տնտեսական զարգացման ու Ջավախքը ներկայացնելու պատվավոր գործերում», -ասում է պարոն Սահակյանը: 194732Անցյալ տարվա թերևս ամենախոշոր ու քննարկվող ծրագրերից մեկը Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումն ու բացումն էր պոետի հայրենի Գանձա գյուղում։ Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնում  դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով: Գանձայում նորաբաց ցուցասրահը տրամադրություն է փոխում, իսկ այնտեղ մեր բոլորի Տերյանը ներկայացված է նորովի։ Անգամ պոետի արվեստը սիրողներն ու ճանաչողներն այնտեղ ինչ-որ չափով նոր Տերյանի կհանդիպեն ու կբացահայտեն։ Ցուցասրահում Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով: 229874874_434165724383010_4623346209228607077_nԲացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։ Նա նշեց, որ անչափ ուրախ է, որ Գանձայում ստեղծվել է նման գրավիչ մշակութային միջավայր. «21-րդ դարում չափազանց կարևոր է, որ պատմության, գրականության և առհասարակ ցանկացած տեղեկատվության վերաբերյալ գիտելիքը, պատանիներին ու երեխաներին փոխանցվի ժամանակակից եղանակով: Որքան կարևոր է մշակույթը, նույնքան կարևոր է այդ մշակույթը հետաքրքիր եղանակով մատուցելը, -ասաց փոխնախարարը և հավելեց, որ Հայաստանում կրթական, մշակութային ծրագրերի հաջողված փորձեր ունեն, որոնք ամենայն հավանականությամբ շուտով կիրականացնեն նաև նորաբաց ցուցասրահում»: 194737Նորաբաց ցուցասրահը արդեն շատերին է հիացրել իր դիզայներական ու ստեղծագործական լուծումներով։ Իսկ ՋԱՀ-ը հետևողականորեն իրականցնելու է տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ Այժմ սկսվել են տուն-թանգարանի հուշային մասի վերականգման նախապատրաստական աշխատանքները։ 241115072_1753648771493604_3044669370486696138_nԱնցյալ տարվա օգոստոսին ՋԱՀ-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Ջավախքում անցկացրեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ։ Հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, այցելեցին Ջավախքի գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով: Լուսանկարչական արշավին հետևեց համանուն լուսանկարչական ցուցահանդեսը, որը ՀԲԸՄ Երևան դահլիճում գործեց նոյեմբերի 1-ից 10-ը։ TAT_1930ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն ասում է, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.«Հիմնադրամն իր առաջ շատ բարձր նշաձող է դրել և կորոնավիրուսի պայմաններում անգամ կարողացավ աշխատել և էլ ավելի արդյունավետ իրականացնել ամենատարբեր ծրագրեր Ջավախքում։ Ցուցահանդեսը շատ կարևոր էր Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու տեսանկյունից։ Ցուցահանդեսում լուսանկարների տեսքով ցուցադրվեց ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը», -նշեց պարոն Սահակյանն ու հավելեց, որ շատ քչերն են ծանոթ տարածաշրջանի կենցաղին ու ավանդույթներին։ Իսկ Ջավախքը շատ հարուստ է թե՛ իր բնաշխարհով, թե՛ ավանդույթներով ու սովորություններով և թե՛ մարդկանցով։ 9Անցյալ տարի՝ ամբողջ տարվա ընթացքում Ջավախքի 5 շրջաններում (Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Ծալկա) ՋԱՀ-ը ՀԲԸՄ-ի հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 120 գյուղերում ու քաղաքներում 15.000 ընտանիք ստացան եվրոպական, բարձրորակ հագուստ (բաճկոն, ժիլետ և այլն)։ Ծրագրի շահառուներն եղել են սոցիալապես անապահովները, հաշմանդամություն ունեցողները, ծնողազուրկները և այլոք։ Բացի հիմնական խոշոր ծրագրերից տարվա ընթացքում իրականացվել են նաև մի շարք գիտակրթական, երիտասարդական, մշակութային ու սոցիալական ծրագրեր (Աջակցություն ջավախքցի առաջադեմ ուսանողներին վարձավճարի տեսքով, թրեյնինգների ու դասընթացների կազմակերպում թե՛ ջավախքում, թե՛ երևանում, հանդիպում-քննարկումների կազմակերպում մշակույթի, գիտության, ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետների հետ և այլն)։ 257312997_582043802880394_5506352349302944264_nՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ուրախությամբ է նշում, որ այս տարին ևս հագեցած է լինելու ամենատարբեր ծրագրերի ու նոր նախագծերի իրականացման տեսանկյունից։ Նա նաև ասում է, որ մեր ծրագրերն ու գործունեությունը հնարավար չէր լինի առանց հիմնադրամի հագաբարձուների խորհրդի անդամների և բարերարներ ֆինանսական ներդրումների. «ՋԱՀ-ի կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի ետևում կանգնած են ինչպես մեր գործընկերները այնպես էլ բարերարները, ովքեր գիտակցելով Ջավախքի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը մեծ ներդրումներ են անում, որպեսզի ջավախքի տարբեր բնակավայրերում հիմնադրվեն և վերականգնվեն մշակութային ու կրթական կենտրոններ, թանգարաններ, իրականացվեն սոցիալտնտեսական ծրագրեր և այլն։ ՋԱՀ-ի ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարերաներին։ Իսկ այն մարդիկ ովքեր սրտացավ են կարող են անցնել հետևյալ հղմամբ՝  http://www.jah.am/financial_support և ունենալ իրենց ներդրումը Ջավախքի զարգացման ու ամրացման գործում»։