Փոքր Պամաճ կամ Պզտի Պամաճ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 6,5 կմ հարավ-արևմուտք՝ հյուսիսահայաց մեղմ թեքություն ունեցող սարահարթին, ծովի մակերևույթից 1220-1290 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Փոքր Պամաճի դպրոցում սովորում է 68 աշակերտ, դասավանդում ՝ 21 ուսուցիչ։
Գյուղի Սբ. Խաչ (Սբ. Հակոբ, Սբ. Աստվածածին) եկեղեցին 1837 թ. հիշատակվում է Սբ. Հակոբ, իսկ 1840 թ. վավերագրերում՝ Սբ. Աստվածամայր անուններով։ 1841 թ.-ից եկեղեցին կրում է Սբ. Խաչ անունը։ 1837 թ. կազմվել է Փոքր Պամաճի Սբ. Հակոբ եկեղեցու շարժական գույքի ցուցակը, ըստ որի այլ իրերի հետ մեկտեղ եկեղեցում պահպանվել են ծիսական 5 գիրք (Ճաշոց, Ավետարան՝ արծաթե փոքր խաչով, Ձայնքաղ շարական, Ժամագիրք, Սիմեոնի տոնացույց), ինչպես նաև 684 մսխալ արժողության արծաթե, բրոնզե իրեր և այլն։
Ուխտեց (այժմ ՝ Օլթի) քաղաքում 1490 թ. ստեղծված ձեռագիր Ավետարան է պահվում է Տերտերանց Աղասի Սահակյանի տանը, որը «1976 թ. սեպտեմբերին բերվել է Մատենադարան, ախտահանվել, վերանորոգվել և կրկին վերադարձվել»։
15-րդ դարում թվագրվող մի ձեռագիր Ավետարան էլ գտնվում էր համագյուղացի Նոյեզմար Ներսիսյանի մոտ։
Ճանապարհը լրիվ վերանորոգված է՝ շնորհիվ բարերարներ Աշոտ Պապոյանի և իր եղբոր։
Գյուղում կա մշակույթի տուն կամ, ավելի ճիշտ, հավաքատեղի, բայց փակ վիճակում է, քանզի վթարային է և վերանորոգման կարիք ունի:
Գյուղում հողագործությամբ զբաղվողները զգում են ոռոգման ջրի պակաս:
Ընդհանուր առմամբ գյուղը, շնորհիվ բարերար Աշոտ Պապոյանի և իր եղբոր, սկսել է վերակառուցվել:
Բացվել է արևածաղիկի գործարան, կառուցվել է ժամանակակից հարսանյաց սրահ:
Գյուղում կա հայկական եկեղեցի եւ դպրոց:
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041