Փոքր Գոնդուրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ, շրջկենտրոն Նինոծմինդայից 12 կմ հյուսիս-արևելք, Քառասնակն վտակի ձախ կողմում, ծ.մ. 1800-1810 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 180 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 768 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 335 հա, խոտհարքեր՝ 135 հա, արոտավայրեր՝ 923 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 580 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 230 գլուխ։
Փոքր Գոնդուրայի դպրոցում սովորում է շուրջ 97 աշակերտ։
Գյուղում է գտնվում Սբ. Գևորգ (Սբ. Ղևոնդյաց) եկեղեցին։ Արևմտյան գագաթին սրածայր վեղարով ավարտվող քառասյուն զանգակատնով եկեղեցին կառուցված է սրբատաշ (արևմտյան ճակատը) և անմշակ քարով (մնացած երեք ճակատները), կրաշաղախով։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041