Սաղամո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 15 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 2000-2050 մ բարձրության վրա, Փարվանա գետի ձախ կողմում, ուր գետը թափվում է Սաղամո լճի մեջ։
Գյուղում բնակվում է 32 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 131 մարդ։
Գյուղը հարուստ է վարելահողերով, խոտհարքերով, արոտավայրերով։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 200 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 300 գլուխ։
Սաղամոյի դպրոցում սովորում է շուրջ 17 աշակերտ ։
Գյուղամիջի երեք եկեղեցիներն էլ (մեկը՝ գյուղի հյուսիսային, երկրորդը՝ հարավային եզրերին, իսկ երրորդը՝ կենտրոնում) ունեն միանավ, թաղածածկ հորինվածք և կառուցված են համակ սրբատաշ քարով։ Սաղամո լճի մոտ գտնվող գյուղատեղիում 1946թ. հայտնաբերվել և ակադ. Ս. Ջանաշիայի անվան Վրաստանի պատմության պետական թանգարան է հանձնվել «խելի» տեսակի քարակերտ կոթողը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041