Սազել գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 4 կմ հարավ-արևմուտք՝ հարավարևմտահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1190-1240 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Սազելի դպրոցում սովորում է 121 աշակերտ, դասավանդում՝ 27 ուսուցիչ։
Գյուղի Սբ. Խաչ եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվն անհայտ է, սակայն այս անվամբ հիշվում է 1940 թ.-ից։ 1826-1841 թվականների ընթացքում գրիչ և ստացող Մարտիրոս Տեր-Նահապետյանցը կազմել է Ժողովածու։ Եկեղեցում առ այսօր պահպանվում է Իլիջայից բերված 5 աղոթագիրք (մեկ Շարական, 2 հատ գործք առաքելոց և 2 հատ Սաղմոս)։
Հողային աշխատանքների ժամանակ սազելեցի Ղևոնդ Սիմոնյանը հայտնաբերել է կարասներ, որոնք պահվում են Ախալցխայի գավառագիտական թանգարանում, իսկ 1981 թ. Սազանաուրենց արտեր տեղամասում ջրատար առուներ անցկացնելիս Խաչատուր Քրդյանը հայտնաբերել է պղնձյա մի կնիք՝ հետևյալ հիշատակագրությամբ. «Մանուկ աղա Գրիգորյան»։
Սբ. Խաչ եկեղեցուց քիչ հեռու՝ հարավարևելյան կողմում, գտնվում է մենհիր հիշեցնող մի ժայռազանգված, իսկ դրա մոտ՝ 9-11-րդ դարերին բնորոշ քառակող կոթողի պատվանդան։ Վերջինիս արևմտահայաց երեսին բոլորաձև շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչի քանդակ է։ Այս ամենի վրա կառուցվել է մատուռանման մի պարզ շինություն։
Գտնվում է քաղաքից 4 կմ. հեռավորության վրա: Ճանապարհը ասֆալտապատ չէ, ինչը խոչընդոտում է մեքենաների երթևեկութունը:
Գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։
Չկա գործող մշակույթի տուն, գյուղական ակումբը չի գործում և վթարային վիճակում է, քաղաքային հեռախոս և ինտերնետ ևս չկա:
Գյուղում կա մեկ եկեղեցի և երկու մատուռ: Եկեղեցին մասամբ վերանորոգման կարիք ունի, հատկապես հատակը։
Գյուղում կա հայկական դպրոց:
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041