Նաոխրեբ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 11 կմ հարավ-արևմուտք՝ մեղմ թեքությամբ արևմտահայաց սարահարթին , ծովի մակերևույթից 1130-1240 կմ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Նաոխրեբ գյուղում դպրոց չի գործում։
Գյուղում գտնվում է Սբ. Խաչ եկեղեցին՝ կառուցված 1869 թվականին։ Եկեղեցում մինչ այսօր պահվում է 1686 թ. Վենետիկում լույս ընծայված մեծադիր մի մատյան։
Ներսես Շնորհալու անվան հուշակոթողը կառուցվել է 1996 թ. Էմմանուլ վարդապետ Սապաղյանի նախաձեռնությամբ գյուղից հյուսիս՝ Մեծ Թագավորական խճուղու հարևանությամբ՝ Խարաբա անվամբ հայտնի բլրի վրա։
Գյուղամիջի մի տան բակում պահպանվել է քառակող կոթողաձև մի քար, որի մի երեսին կա ռուսերեն 17 տող արձանագրություն։
Նաոխրեբցիների և հարևան գյուղերի բնակիչների համար ուխտատեղի են ծառայել Սաֆարայի և Զարզմայի վանքերը, Մառելը, Վերի ժամը, Մայր եկեղեցին և այլն։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041