Մեծ Խանչալի գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 19 կմ հարավ-արևելք, Նինոծմինդայից 2 կմ հարավ, Խանչալի լճի հարավարևելյան ափից ոչ հեռու, ծ.մ. 1940-1980 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 462 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1605 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 673 հա, խոտհարքեր՝ 228 հա, արոտավայրեր՝ 841 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 1300 գլուխ,ոչխարներ և այծեր՝ 550 գլուխ։
Մեծ Խանչալիի դպրոցում սովորում է շուրջ 107 աշակերտ։
Գյուղը նշանավորվում է Սբ. Աստվածածին եկեղեցիով։ Մեծ Խանչալի գյուղում հայտնի սրբատեղիներն են Սբ. Մինաս և Սբ. Գևորգ հնավայրերը։ Գյուղի տարածքից հայտնաբերվել են նաև հայկական և պարսկական (սասանյան) շրջանի դրամներ, որոնք փոխանցվել են Հայաստանի պատմության պետական թանգարանին։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041