Մեծ Արագյալ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք, Փարվանա գետի ձախ ափին, ծ.մ. 1890-1920 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 245 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 934 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 619 հա, խոտհարքեր՝ 267 հա, արոտավայրեր՝ 778 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 850 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 270 գլուխ։
Մեծ Արագյալի դպրոցում սովորում է շուրջ 126 աշակերտ ։
Գյուղում է գտնվում Սբ. Խաչ եկեղեցին։ Այն քարաշեն, երեք զույգ սյուների վրա հենված, փայտածածկ եկեղեցի է և կառուցված է 1830-ականին։ Գյուղում պահպամվել է նաև միանավ, թաղածածկ, սրբատաշ քարով կառուցված եկեղեցու ավերակը, որը տեղացիներին հայտնի է «Ծերունի» անվամբ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041