Կոկիա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1760-1820 մ հարավարևելահայաց լեռնապարի արգավանդ ու բարեբեր ստորոտում։
Գյուղում բնակվում է 128 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 550 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 339 հա, խոտհարքեր՝ 12 հա, արոտավայրեր՝ 479 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և չունի գրադարան։ Կոկիայի դպրոցում սովորում է շուրջ 45 աշակերտ, դասավանդում՝ 15 ուսուցիչ։
Կոկիայում և մերձակայքում գոյություն են ունեցել 7 ավերակ եկեղեցիներ։ Դրանցից մեկը, որը գտնվում է գյուղի արևմտյան եզրին, տեղաբնակներին հայտնի է «Յամաջի ժամ» անվամբ և գրեթե ավերակ է։ Գյուղամիջում պահպանվել են նաև «Շտաբի ժամ» անվամբ հայտնի եկեղեցու հիմնապատերը։ «Զիարաթ», «Տարբողոզ», «Միրթազին չայիր» և «Չաթալ յողան» հնավայրերում են գտնվում մի շարք եկեղեցիների ավերակներ։
Գյուղի ճանապարհները (3 կմ) ենթակա են վերանորոգման։ Կամուրջը գրեթե ամբողջովին փլուզվել է, ենթակա է վերականգման։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր. խողովակները անհրաժեշտ է փոխել։
Գյուղը գազաֆիկացված է։
Չկա սպորտային կենտրոն։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041