Կուլիկամ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից 2 կմ հյուսիս-արևելք, Խուլգումոյին կից արևելքից, ծ.մ. 1680-1740 մ բարձրության վրա, ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։
Գյուղում բնակվում է 334 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1270 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 461 հա, արոտավայրեր՝ 797 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Կուլիկամի դպրոցում սովորում է շուրջ 135 աշակերտ, դասավանդում՝ 24 ուսուցիչ։ 2019թվականից գյուղում գործում է մանկապարտեզ, ուր հաճախում են մոտ 50 նախադպրոցական տարիքի երեխա (նաև կողքի գյուղերից):
Գյուղում գտնվում է Սբ. Երրորդություն (Սբ. Կարապետ) եկեղեցին, որը մինչև այժմ էլ կանգուն է։ Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար։ Եկեղեցին վերանորոգվել և վերաօծվել է 2018թվականին գյուղի բարերարների նախաձեռնությամբ:
Գյուղի կենտրոնում տեղակայված է արցախյան հերոսամարտի մասնակցի՝ Արթուր Ղարիբյանի հուշարձանը:
- Գլխավոր ճանապարհը և գյուղամիջյան ճանապարհների մի մասը գտնվում են անմխիթար վիճակում (ընդհանուր երկարությունը մոտ 7 կմ է, որից 1կմ 240մ հատվածն ասվալտապատված է)։
- Գյուղում չկա մշակութային տուն, գրադարան, սպորտային կենտրոն, բուժկետ։ Դպրոցի շենքային պայմանները նորմալ են, կրթական մակարդակը՝ ցածր։
- Գյուղն ապահովված է խմելու ջրով, սակայն ցածր է սանիտարահիգենիկ վիճակը։
- Չկան կենցաղային սպասարկման օբյեկտներ։
- Գյուղում կա երիտասարդական կենտրոն, սակայն չկա համապատասխան տարածք:
- Գյուղում չկա երեխաների համար նախատեսված ժամանցի վայրեր (զբոսայգի, խաղահրապարակ):
- Ինտերնետ հասանելիության մակարդակը բավարար չէ, բացակայում է ներքին հեռախոսային ցանցը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041