Կարտիկամ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից 3.5 կմ արևելք, Աբուլ վտակի աջակողմյան մեղմաթեք սարահարթին , ծ.մ. 1740-1790 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 592 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 2170 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 567 հա, խոտհարքեր՝ 16 հա, արոտավայրեր՝ 935 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և գրադարան։ Կարտիկամի դպրոցում սովորում է շուրջ 325 աշակերտ, դասավանդում՝ 28 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում Սբ. Աստվածածին (Վերափոխման Սբ. Աստվածածնի) հայ-կաթոլիկ եկեղեցին՝ հիմնադրված 1843 թվականին։ Կարտիկամում հատկապես ուշագրավ է եկեղեցուց հազիվ 60 մ հյուսիս-արևելք տարածված գյուղի հայոց միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանված են մի քանի խաչքարեր և դրանց բեկորները։
Կարտիկամ-Բավրա-Ախալքալաք ճանապարհահատվածը ունի վերանորոգման կարիք (4 կմ)։
Դպրոցը և մշակույթի տունը ենթակա են վերանորոգման։
Գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։
Գյուղի երիտասարդները սպորտաշխարհում մեծ հաջողություններ են գրանցել՝ Վրաստանի և Եվրոպայի բռնցքամարտի առաջնություններում բարձր հորիզոնականներ գրավելով, սակայն այնուհանդերձ գյուղում սպորտային կենտրոն չկա։
Գրադարանի հիմնական շենք չկա գյուղում։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է ։
Գյուղում աղբահան մեքենա չկա։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041