Ծուղրութ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից 1070-1130 մ բարձրության վրա՝ Փոցխով գետի ձախակողմյան վտակի հարավարևելահայաց ձորալանջին։
Գյուղում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Ծուղրութի դպրոցում սովորում է 31 աշակերտ, դասավանդում՝ 17 ուսուցիչ։
Սբ. Սիոն (Սբ. Հակոբ) եկեղեցին հիմնադրվել է հավանաբար 1830-ական թվականների սկզբներին։
Գյուղում ցայսօր պահպանվում է Հովհաննես գրչի ձեռքով 974թ. ստեղծված 395 էջանոց մագաղաթյա մի Ավետարան, որը արժանացել է գյուղ այցելողների ուշադրությանը, իսկ Ծուղրութի Կարմիր Ավետարանը առ այսօր պահվում է Գինոսյանների տանը։
Հնասեր ծուղրութցիները, ավետարաններից զատ, իրենց տներում պահում են նաև եկեղեցական զանազան այլ իրեր՝ մասնատուփ, խաչվառ և այլն։
Ծուղրութի մերձակայքում են գտնվում Սբ. Հակոբ, Սբ. Գևորգ, Սբ. Կարապետ, Սբ. Մարիամ Աստվածածին մատուռները։
Սբ. Հայր Հովսեփ մատուռը գտնվում է գյուղի հին գերեզմանոցում։ Մեկ զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարով, արևմուտքից բացված միակ մուտքով, կիսամշակ և անմշակ քարով կառուցված միանավ շինություն է։
Գյուղամիջում գտնվում է Մեղրաջուր անվամբ հայտնի աղբյուրը։
Գյուղում զգացվում է ջրի պակաս:
Գյուղում կա մշակույթի տուն կամ ,ավելի ճիշտ, հավաքատեղի , սակայն փակ վիճակում է, քանզի վերանորոգման կարիք ունի։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Ճանապարհները ևս անմխիթար վիճակում են: Քաղաքից մինչեւ գյուղ տանող ճանապարհի երկարությունը կազմում է 7կմ, որից 5 կմ ասֆալտապատ չէ:
Գյուղը ունի մեկ եկեղեցի, որը չունի վերանորոգման կարիք: Շրջակա տարածքում կան հայկական մատուռներ, որոնք շատ սիրված են ժողովրդի կողմից:
Գյուղում կա հայկական դպրոց, դպրոցում կա գրադարան:
Ծուղրութում կա բուժկետ, որը 2006 թվականին վերանորոգվել է Հայ Օգնության Միության Ֆոնդի կողմից։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041