Խուլգումո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքին դեմ հանդիման, Փարվանա գետի աջափնյա սարահարթին, ծ.մ. 1680-1690 մ բարձրության վրա։ Քաղաքից բաժանված է գետի ոչ շատ խոր (40-50 մ) ձորով։
Գյուղում բնակվում է 351 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1200 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 381 հա, արոտավայրեր՝ 82 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Խուլգումոյի դպրոցում սովորում է շուրջ 150 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։
Գյուղի արևելյան կողմում գտնվում է Սբ. Ստեփանոս (Սբ. Աստվածամոր, Սբ. Ստանիսլավ) եկեղեցին։ Այն ներկայումս կանգուն է և բարեկարգ։
Գյուղամիջյան ճանապարհները ենթակա են վերանորոգման։
Գյուղի մոտակայքով հոսում է Աբլար գետը։Կամուրջը բարեկարգման կարիք ունի։
Գյուղում չկա ակումբ, գրադարան։
Դպրոցը չունի սանհանգույց, պատուհանները ենթակա են փոփոխման։
Գյուղի բնակչության ընդամենը 40%-ն է օգտվում կաբելային ինտերնետից։
Գյուղի հրատապ խնդիրներից շարունակում է մնալ աղբահանման հարցը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041