Խոսպիա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 3 կմ հարավ, Փարվանա գետի ձախ ափին, ծ.մ. 1700-1720մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 173 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 705 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 267 հա, արոտավայրեր՝ 489 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ, չունի գրադարան։
Խոսպիայում դպրոց չի գործում։
Գյուղում կանգուն է միանավ, թաղածածկ հորինվածքով, համակ սրբատաշ քարով կառուցված մի եկեղեցի, որը Վրաստանի հուշարձանների պահպանության վարչության կողմից 1980-ական թվականներին վերականգնվել է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041