Լոմատուրցխ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 17 կմ հյուսիս, ծ.մ. 1770 մ միջին բարձրությամբ հարթավայրում։
Գյուղում բնակվում է 113 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 510 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 238 հա, խոտհարքեր՝ 50 հա, արոտավայրեր՝ 200 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և չունի գրադարան։ Լոմատուրցխի դպրոցում սովորում է շուրջ 79 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ։
Գյուղը նշանավորվում է 1840-ականներին կառուցված Սբ. Ամենափրկիչ եկեղեցիով։
Գյուղամիջյան ճանապարհները (մոտ 1000 մ) ունեն բարեկարգման կարիք։ Գյուղը ունի մշակույթի տուն. այն գործում է, սակայն վերանորոգված է մասնակիորեն՝դուռը և տանիքը ենթակա են փոփոխման։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր։ Գյուղը հիմնականում օգտվում է Բեժանո-Լոմատուրցխ-Տուրցխ ջրագծից, որը գտնվում է վթարային վիճակում։ Ջրի նվազ քանակության պատճառով (մասնավորապես ձմռանը) բնակչությունը ջուր չի ունենում, տրանսպորտային միջոցներով ջուրը բերում են այ գյուղերից։ Այս տարի նախատեսված է պետության ֆինանսվորմամբ մոտ 3 կմ նոր ջրագիծ կառուցել և ապահովել գյուղի ջրամատակարարումը։
Ոռոգման ջուրը բնակիչները ևս ստանում են Բեժանո-Լոմատուրցխ-Խանդո ջրագծից։ Անցած տարի սկսվեց ջրագծի վերանորոգումը պետության կողմից։
Գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը 2010 թվականին փոխվել է, 15 պատուհաններից 7-ը փոխարինվել են եվրոպատուհաններով, ևս 8-ը ենթակա են փոփոխման։
Սպորտային կենտրոն գյուղում չկա. Երիտասարդները իրենց ժամանակը անցկացնում են մշակույթի տանը։
Գյուղի եկեղեցին չի գործում։ Երկար ժամանակ ծառայել է որպես պահեստ։ Ենթակա է վերանորոգման, որի համար անհրաժեշտ է 40-50 հազ. ԱՄՆ դոլար։
Գրադարանը կիսավեր վիճակում է. չի գործում։
Ինտերնետ հասանելիության մակարդակը շատ ցածր է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041