Գյուղ Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս, ծ.մ. 1695-1740մ բարձրության վրա։ Գյուղում բնակվում է 322 ընտանիք։
Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1220 մարդ։ Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 401 հա, խոտհարքեր՝ 100հա, արոտավայրեր՝ 580հա։ Գյուղը ունի գրադարան, չունի գյուղական ակումբ։
Էխտիլայի դպրոցում սովորում է շուրջ 175 աշակերտ, դասավանդում՝ 20 ուսուցիչ։ Էխտիլան նշանավորվում է Սբ. Ստեփանոս եկեղեցիով, որը, համաձայն վրաց մեսրոպատառ արձանագրությունների, կառուցվել է 1308 թվականին։ Ուշագրավ է նաև Մեղրեկ գյուղատեղին և վերջինիս տարածքում գտնվող պարսպափակ, կիսավեր վանքը։
Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։ Փոքր կամրջակը քանդված վիճակում է, երթևեկության համար ոչ պիտանի՝ շատ նեղ է։
Մշակույթի տունը գտնվում է կիսավեր վիճակում։ Եկեղեցին գտնվում է փլուզման եզրին. անհրաժեշտ է վերանորոգել։
Խմելու ջրի խողովակները հիմնովին պետք է փոխել, խողովակները երկաթյա են, խցանվել են։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041