Թախչա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 8 կմ հարավ-արևելք, ծ.մ. 1920-1960 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 25 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 75 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 201 հա, խոտհարքեր՝ 12 հա, արոտավայրեր՝ 252 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Թախչայի դպրոցում սովորում է շուրջ 7 աշակերտ, դասավանդում՝ 6 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում 1880-ականների սկզբերին կառուցված Ս. Մինաս եկեղեցին։ Եկեղեցին անմշակ քարից, միանավ, թաղածածկ հորինվածքով շինություն է։ Թախչայից 2 կմ հարավ-արևմուտք է գտնվում անմշակ քարերով կառուցված, պարզ հորինվածքով Սբ. Հովհաննես մատուռը։ Հնագիտական գտածոներ ևս հայտնաբերվել են գյուղի տարածքում։ 1946 թ. դպրոցի տնօրեն Վարդգես Տիտիզյանը գտել է Տիգրան Մեծի դրամներից և փոխանցել Հայաստանի պատմության պետական թանգարանին։
Թախչա-Կարտիկամ ճանապարհահատվածը (մոտ 4 կմ) ենթակա է բարեկարգման։
Եկեղեցին վերանորոգման կարիք ունի։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041