Դիլիսկա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 2 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի ձախակողմյան ձորապռնկին, ծ.մ. 1705-1720 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 1080 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 3321 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 2362 հա, արոտավայրեր՝ 895 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և գրադարան։ Դիլիսկայի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 209 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ, թիվ 2 դպրոցում՝ 92 աշակերտ։ Գյուղն ունի նաև մանկապարտեզ որը կառուցվել է 2009թ․ և ունի մոտ 70 սան։
Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին ՝ կառուցված 1870 թվականին։ Այն քարաշեն, փայտածածկ շինություն է։ Եկեղեցուց արևելք պահպանվել է մի խոյաձև տապանաքար և գեղաքանդակ, կոտրված խաչքար։ Եկեղեցին այսօր էլ ծառայում է գյուղի և շրջանի բնակչությանը։
Գյուղը գազաֆիկացված է, ունի մշտական ինտերնետ հասանելիություն։
Վերջին տարիներին գյուղում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես՝
- Ամբողջությամբ ասֆալտապատվել է Ախալքալաք-Դիլիսկա կենտրոնական ճանապարհը (4 կմ)
- Բարեկարգվել է Նորաշեն թաղամասի ճանապարհը (500մ)
- Եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգվել է գյուղի թիվ 1 դպրոցը
- Վերանորոգվել է մշակույթի տունը
- Կառուցվել է խաղահրապարակ
- Ամբողջությամբ լուսավորվել է գյուղի կենտրոնական փողոցը
- Վերանորոգվել է գյուղի ըմբշամարտի դպրոցը, որը ներկայումս ակտիվ գործում է։
- Լուծվել է խմելու ջրի հարցը՝ փոխվել են 3կմ երկարությամբ խողովակները։
- Լուծվել է գյուղի աղբահանման հարցը, գյուղն ունի աղբատար մեքենա։
Այսօր գյուղում առկա է միայն բուժկետի խնդիրը, այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041