Դաշբաշ գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, Խրամ գետի աջ բարձրադիր ափին, ծովի մակերևութից 1600 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 78 ընտանիք, որից 33-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 270 մարդ, որոնցից 35-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 170 մարդ, կենսաթոշակառուներ՝ 60 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 35 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 12 երեխա. 2011թ.՝ 5 երեխա, 2012թ.՝ 3 երեխա, 2013թ.՝4 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 290 հա, խոտհարքեր՝ 750 հա, անտառային տարածքներ՝ 572 հա, արոտավայրեր՝ 400 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 350 գլուխ, ոչխարներ՝ 100 գլուխ։
Գյուղը հարուստ է տորֆով։
Գյուղում չկա գրադարան, սպորտային կենտրոն, մշակույթի տուն։
Դաշբաշի դպրոցում սովորում է 22 աշակերտ, դասավանդում՝ 8 ուսուցիչ։
Գյուղի հյուսիսային կողմի բարձունքի վրա գտնվում է հին խաչաձև եկեղեցին , որն, ըստ պատմաբանների, 11-րդ դարի կառույց է։ Դաշբաշցիները 1861թ. գյուղում կառուցել են սրբատաշ քարերով Ս. Աստվածածին հայկական եկեղեցին։
Գյուղի ճանապարհները գտնվում են վատ վիճակում, ենթակա են վերանորոգման։
«Երկիր Զաբախա» հաղորդաշարն անդրադարձել է գյուղի արժանավոր զավակ Գևորգ Քոչարի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041