Չիվթքիլիսա և Դամալա-Խարաբա գյուղերը գտնվում են Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռների հարավային լանջի՝ ափսեաձև գոգավոր սարահարթի հյուսիսային վերջավորության փեշերին, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։
Գյուղերում բնակվում է 109 ընտանիք, որից 58-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 420 մարդ, որոնցից 225-ը անչափահասներ են։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 15 երեխա. 2011թ.՝ 3 երեխա, 2012թ.՝ 5 երեխա, 2013թ.՝ 7 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 340 հա, խոտհարքեր՝ 85 հա, անտառային տարածքներ՝ 58 հա, արոտավայրեր՝ 880 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 380 գլուխ, ոչխարներ՝ 1150 գլուխ։
Չիվթքիլիսայի միջնակարգ դպրոցում սովորում է 78 աշակերտ։
Գյուղերի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։
Գյուղերում չկա գրադարան, սպորտային կենտրոն։
Մշակույթի տուն վերանորոգման կարիք ունի։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041