Բավրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալաքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 1 կմ արևելք, Փարվանա գետի աջակողմյան ձորապռնկին, ծ.մ. 1660-1700 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 325 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1605 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 409 հա, արոտավայրեր՝ 450 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ, չունի գրադարան։ Բավրայի դպրոցում սովորում է շուրջ 148 աշակերտ, դասավանդում՝ 27 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում թաղածածկ,միանավ հին եկեղեցին՝ կառուցված համակ սրբատաշ քարով։ Վերջինիս հարավից կից է համանման հորինվածքով երկրորդ եկեղեցին, որը տվյալ դեպքում ավելի հարմար է կոչել սրահ-եկեղեցի։ Գյուղը նշանավորվում է Սբ. Խաչ եկեղեցիով։
Գյուղի ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում (3 կմ)։
Գյուղի մշակույթի շենքը կառուցվել է 1960 թ.-ին, մասնակիորոն վերանորոգվել 2011 թ.-ին։ Մշակույթի տունը գործում է պարբերաբար. Հիմնական պատճառը ուսուցչուհու և ջեռուցման համակարգի բացակայությունն է։
Գյուղում կա խմելու ջուր, սակայն խողովակների հին լինելու պատճառով հաճախ տեղի են ունենում վթարներ և խցանումներ։
Գյուղում առավել հրատապ է համարվում ոռոգման ջրի խնդիրը։ Որպես խնդրի լուծման տարբերակ՝ բնակիչներն առաջարկում են Աբլարի սկզբնակետից խողովակներով ջուրը հասցնել մինչև գյուղի տարածք, որի երկարությունը մոտավորապես կազմում է 3-4 կմ։
Գյուղի դպրոցը կառուցվել է 1968 թ., մասնակիորեն վերակառուցվել 2012թ.-ին։ Դպրոցում չեն բավարարում դասասենյակները, չկա սպորտային դահլիճ, լաբորատոր սենյակներ, դպրոցում չկա նաև խմելու ջուր։
Սպորտային կենտրոնը մասնակիորեն գործում է գյուղական ակումբում, ունի ջեռուցման խնդիր, սպորտային գույքը չի բավականացնում։
Եկեղեցին վերջին անգամ մասնակիորեն վերակառուցվել է 2001 թ.-ին, ունի ջեռուցման և էլեկտրականության խնդիր։
Գյուղը չունի գրադարան։ Շենքի բացակայության պատճառով գրքերը պահվում են անհատի տանը։
Ինտերնետը հասանելի է մասնակի՝ մոոդեմների և շարժական կապի օպերատորների միջոցով։
Գյուղը չունի բուժկետ, մանկապարտեզ, ադմինիստրատիվ շենք, գյուղում շատ քիչ է գյուղտեխնիկան։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041