Բալխո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 12 կմ հյուսիս-արևելք, Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին, ծ.մ. 1730-1760 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 161 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 588 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 260 հա, խոտհարքեր՝ 120 հա, արոտավայրեր՝ 567 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ, ունի գրադարան։ Բալխոյի դպրոցում սովորում է շուրջ 68 աշակերտ, դասավանդում՝ 18 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում քարաշեն , փայտածածկ Սբ. Սահակ-Պարթև եկեղեցին ՝ հիմնված 1830-ականներին։
Գյուղամիջյան բոլոր ճանապարհները (մոտ 3 կմ) և գյուղը հարևան գյուղերին միացնող ճանապարհներն ունեն վերանորոգման կարիք:
Գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։ Բայց այն կարելի է լուծել, դրա համար պետք է լեռներում գտնվող “Սողոյենց գել” կոչված տեղամասում կառուցել պատնեշ անձրևաջրերը կուտակելու համար:
Խմելու ջուր կա, բայց չի բավարարում ամբողջ գյուղին: Կան թաղամասեր (տեղանքից կաղված), որոնք տարվա ընթացքում ջրամատակարված են 4 ամիս:
Գյուղական ակումբը գտնվում է կիսավեր վիճակում, տանիքը ծռվել է և կարող է փլուզվել յուրաքանչյուր պահի կամ երկրաշարժից, պատերի մեծ մասը խարխլված է, սվաղը թափված է, հատակը, բեմը, պատուհաններն, մի խոսքով փայտե կոնստրուկցիաներն կամ փտած են, կամ ընդհանրապես գոյություն չունեն:
Մշակույթի տունը, գրադարանը և դպրոցը ունեն վերանորոգման կարիք։ Դպրոցը գործում է երկհերթ ռեժիմով (դպրոցն 9 ամյա է, բայց ունի 5 դասասենյակ) 4 դասասենյակի կառուցումով այս խնդիրը կարելի է լուծել: Գյուղն ունի հարուստ գրադարան, որը տնից տուն տեղափոխվելուց հետո հանգրվանել է կիսավեր ակումբի կինոմեխանիկի նախկին խցիկում: Գրադարանից օգտվելը հասանելի է ցանկացողների համար:
Եկեղեցին վերանորոգված է, բայց քահանա չունի:
Գյուղում չկա սպորտային կենտրոն։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է գյուղում։
«Երկիր Զաբախա» հաղորդաշարն անդրադարձել է գյուղի արժանավոր զավակ Մկրտիչ Սարգսյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041