Աշկալա գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջերի բարձրադիր ձորահովիտում, ծովի մակերևույթից մոտ 1600 մետր բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 366 ընտանիք, որից 95-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1458 մարդ, որոնցից 220-ը անչափահասներ են, կենսաթոշակառուներ՝ 280 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 37 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 25 երեխա. 2011թ.՝ 10 երեխա, 2012թ.՝ 9 երեխա, 2013թ.՝ 6 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1100 հա, խոտհարքեր՝ 450 հա, անտառային տարածքներ՝ 480 հա, արոտավայրեր՝ 970 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 520 գլուխ, ոչխարներ՝ 2500 գլուխ։
Աշկալայի միջնակարգ դպրոցում սովորում է 133 աշակերտ , դասավանդում՝ 26 ուսուցիչ։
Աշկալայի արևելյան մասում՝ Մուղնու լեռան լանջի վրա, կա մի մատուռ։ Ծալկայի հայերը այդտեղ տշում են սուրբ Աստվածածնի կրոնական ծիսակատարությունը, իսկ 1863-65թթ. գյուղացիների միջոցներով կառուցվել է սրբատաշ քարերով Ս. Մինաս եկեղեցին, որի կտուրը կղմինդրածածկ է։
Գյուղի ճանապարհները գտնվում են վատ վիճակում։
Գյուղում չկա մշակույթի տուն, գրադարան, սպորտային կենտրոն։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041