Ախալցխա քաղաքն գնտվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում ՝ Կուր գետի ձախ վտակ Փոցխովի ափերին՝ վերջինիս Կուր գետի հետ միախառնման տեղից գրեթե 5 կմ արևմուտք, ծովի մակերևույքից 940-1120մ բարձրության վրա։
Քաղաքում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Ախալցխայի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 598 աշակերտ, դասավանդում ՝ 72 ուսուցիչ, թիվ 4 բազային դպրոցում՝ 49 աշակերտ, 18 ուսուցիչ։
Ախալցխայում կան աչքի ընկնող եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և այլ կոթողներ։ Դրանցից են՝
- Սբ. Աստվածածին (Սբ. Աստվածամոր) եկեղեցի
- Սբ. Քառասունք եկեղեցի
- Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի
- Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցի
- Սբ. Փրկիչ (Սբ. Ամենափրկիչ) եկեղեցի
- Սբ. Զարավարաց մատուռ
- Երևման Սբ. Խաչ եկեղեցի
- Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
- Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
- Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցի կամ Սբ. Ռոզալինա եկեղեցի
- Այլազգի հոգևոր աղոթատներ. Վրաց ուղղափառ Սբ. Մարիամ եկեղեցի
- Վրաց ուղղափառ Սբ. Աստվածածին եկեղեցի
- Սբ. Ուղղափառ Սբ. Գևորգ եկեղեցի
- Ախալցխայի հրեական թաղամասում գտնվող սինագոգերը,
- Ախալցխայի բերդը
- Սբ. Փրկիչ եկեղեցու հարևանությամբ 1834թ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ջանքերով կառուցված աղբյուրը
- Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար Մարդա թաղամասի բարձրադիր եզրին
- Սբ. Սաֆա (Սաֆարա) վանք։
Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցու կտուրը ժանգոտվել է եւ ներկելու կարիք ունի: Եկեղեցու վերին հատվածը ենթակա է վերանորոգման: Ախալցխայի Մարտա թաղամասում 2003 թվականին տեղադրվել է խաչքար – հուշակոթող՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 2013թ. Մարտա թաղամասում ճանապարհը վերանորոգվել եւ ասֆալտապատվել է, ինչի արդյունքում ասֆալտապատ ճանապարհը բավական մոտեցել է խաչքար-հուշակոթողին: Մինչեւ խաչքար – հուշակոթող մնացել է վերանորոգել ճանապարհի ընդամենը մի փոքրիկ հատված՝ մոտ 500-600 մետր:
Ախալցխայում ներկայումս կա մեկ գործող եկեղեցի՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ: Մինչեւ եկեղեցի տանող ճանապարհի փոքրիկ հատվածը վերանորոգված չէ (350 մետր):
Քաղաքում կան խոնարհված եկեղեցիներ, որոնցից մեկը խիստ ամրացման կարիք ունի ` Սբ. Ստեփանոս:
Կան նաեւ հայկական մատուռներ, որոնք եկեղեցիների նման անուշադրության պատճառով հետզհետե վրացացվում են:
Ախալցխայում կա մեկ գործող կրթամշակութային կենտրոն: Կենտրոնում երիտասարդները ծանոթանում են հայկական մշակույթին եւ այն ամենին, ինչը հայկական է: Կենտրոնն ունի պարային խմբակներ, երգի – պարի համույթներ: Վերջին անգամ շենքը վերանորոգվել է 2006 թ.-ին եւ ներկայումս խիստ վերանորոգման կարիք ունի:
Ախալցխայի հայկական գերեզմանոցի ներսի ճանապարհը եւս ասֆալտապատված չէ, ինչը խոչընդոտում է մեքենաների երթևեկությունը։
Կա նաեւ հին հայկական գերեզմանոց, որը գտնվում է Ռաբատ թաղամասում՝ հրեական գերեզմանոցի կողքին եւ մեր հայկական եկեղեցու մոտակայքում, որի տարածքը ցանկապատված չէ, եւ, ցավոք, այնտեղ արածում են անասուններ:
«Երկիր Զաբախա» հաղորդաշարն անդրադարձել է Ախալցխայի արժանավոր զավակներ
Պիոն Հակոբյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։
Բիզնես նախագծեր
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041