Օրջա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս, Փարվանա գետի աջ վտակ Արակովայի նույն կողմում, ծ.մ. 1670մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 195 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 537 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 775հա, արոտավայրեր ՝ 466հա։
Օրջայի դպրոցում սովորում է շուրջ 72 աշակերտ, դասավանդում՝ 15 ուսուցիչ։
Օրջայի արևելյան եզրին են գտնվում երբեմնի ընդարձակ և համակ սրբատաշ քարով կառուցված Սբ.Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավերակները։
Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։
Խորհրդային տարիներին կառուցվել է մշակույթի տուն, բայց աշխատանքները մնացել են անավարտ։ Հետագայում այն վերանորոգվել է և ծառայել որպես դպրոց։
Գյուղում կան թաղամասեր, որոնք զրկված են խմելու ջրից։ Եղածների ջրատար խողովակները շտապ վերանորոգման կարիք ունեն։
Ոռոգման ջրի խնդիր ևս կա։ Պոպմերը և խողովակները ենթակա են վերանորոգման։
Դպրոցը գտնվում է կիսավեր վիճակում։ Կտուրը փլուզվել է, պատուհանները կոտրված են։ Ներքին հարդարման կարիք կա։ Փլուզման վտանգը մեծ է։
Գյուղում սպորտային կենտրոն չկա։
Ինտերնետ հասանելիությունը ցածր է, սակագները՝ բարձր։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041