Օլավերդ

Ընդհանուր բնութագիրը

Օլավերդ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 8 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1910-1940 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 197 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 706 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 252 հա,  խոտհարքեր՝ 198 հա, արոտավայրեր՝ 1186 հա։

Գյուղն ունի գյուղական ակումբ, չունի գրադարան։

Օլավերդի  դպրոցում սովորում է շուրջ 109 աշակերտ, դասավանդում՝ 24 ուսուցիչ։

Գյուղի պատմամշակութային հուշարձանների թվին են պատկանում  Սբ. Աստվածածին եկեղեցին և Զորավար Անդրանիկի կիսանդրին։

Առկա խնդրիները

Ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։

Գյուղում առկա է ոռոգման և խմելու ջրի խնդիր։

Դպրոցը, մշակույթի տունը  և եկեղեցին ևս բարեկարգման կարիք ունեն։

Գյուղը չունի գրադարան, սպորտային կենտրոն։

Գյուղը գազաֆիկացված չէ:

Ինտերնետային հասանելիությունը բացակայում է։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041