Օզնի գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկնետրոնից 31 կմ հեռավորության վրա, Սամսար լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին, ծովի մակերևույթից 1570 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 139 ընտանիք, որից 68-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 569 մարդ, որոնցից 122-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 307 մարդ, կենսաթոշակառուներ՝ 140 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 26 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 11 երեխա. 2011թ.՝ 3 երեխա, 2012թ.՝ 4 երեխա, 2013թ.՝4 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 370 հա, խոտհարքեր՝ 370 հա, անտառային տարածքներ՝ 119 հա, արոտավայրեր՝ 606 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 318 գլուխ, ոչխարներ՝ 913 գլուխ։
Գյուղում կա կավի հանք։
Գյուղում չկա գրադարան, մշակույթի տուն, սպարտային կենտրոն։
Օզնիի դպրոցում սովորում է 92 աշակերտ, դասավանդում ՝ 19 ուսուցիչ։
Գյուղի վերաբերյալ առաջին արխիվային տեղեկությունը վերաբերում է 1855 թ., որում նշված է, որ տվյալ տարում Օզնին ունեցել է մեկ փայտաշեն եկեղեցի։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041