Փոքր Սամսար գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1990-2030 մ բարձրության վրա։ Գյուղում բնակվում է 194 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 550 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 476 հա, խոտհարքեր՝ 43 հա, արոտավայրեր՝ 1086հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Փոքր Սամսարի դպրոցում սովորում է շուրջ 57 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում Սբ. Հարություն եկեղեցին՝կառուցված 1860 թվականին։ Փոքր Սամսարից հյուսիս՝ 1 կմ հեռու, պահպանվում է Կարանթա գյուղատեղին՝ Սբ. Գևորգ եկեղեցու ավերակներով։ Վերջինս համակ սրբատաշ քարով կառուցված, միանավ շինություն է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041