Փոքր Պամաճ

Ընդհանուր բնութագիրը

Փոքր Պամաճ կամ Պզտի Պամաճ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝  Ախալցխայից ուղիղ գծով 6,5 կմ հարավ-արևմուտք՝ հյուսիսահայաց մեղմ թեքություն ունեցող սարահարթին, ծովի մակերևույթից  1220-1290 մ բարձրության վրա։

Գյուղում  բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —-  մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա,   արոտավայրեր՝ —- հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝  —- գլուխ։

Փոքր Պամաճի  դպրոցում սովորում է 68 աշակերտ, դասավանդում ՝ 21 ուսուցիչ։

Գյուղի Սբ. Խաչ (Սբ. Հակոբ, Սբ. Աստվածածին) եկեղեցին 1837 թ. հիշատակվում է Սբ. Հակոբ, իսկ 1840 թ. վավերագրերում՝ Սբ. Աստվածամայր անուններով։ 1841 թ.-ից եկեղեցին կրում է Սբ. Խաչ անունը։ 1837 թ. կազմվել է Փոքր Պամաճի Սբ. Հակոբ եկեղեցու շարժական գույքի ցուցակը, ըստ որի այլ իրերի հետ մեկտեղ եկեղեցում պահպանվել են ծիսական 5 գիրք (Ճաշոց, Ավետարան՝ արծաթե փոքր խաչով, Ձայնքաղ շարական, Ժամագիրք, Սիմեոնի տոնացույց), ինչպես նաև 684 մսխալ արժողության արծաթե, բրոնզե իրեր և այլն։

Ուխտեց (այժմ ՝ Օլթի) քաղաքում 1490 թ. ստեղծված ձեռագիր Ավետարան է պահվում է Տերտերանց Աղասի Սահակյանի տանը, որը «1976 թ. սեպտեմբերին բերվել է Մատենադարան, ախտահանվել, վերանորոգվել և կրկին վերադարձվել»։

15-րդ դարում թվագրվող մի ձեռագիր Ավետարան էլ  գտնվում էր համագյուղացի Նոյեզմար Ներսիսյանի մոտ։

Առկա խնդրիները

Ճանապարհը լրիվ վերանորոգված է՝ շնորհիվ բարերարներ Աշոտ Պապոյանի և իր եղբոր։

Գյուղում կա մշակույթի տուն կամ, ավելի ճիշտ, հավաքատեղի, բայց փակ վիճակում է, քանզի վթարային է և վերանորոգման կարիք ունի:

Գյուղում հողագործությամբ զբաղվողները զգում են ոռոգման ջրի պակաս:

Ընդհանուր առմամբ գյուղը, շնորհիվ բարերար Աշոտ Պապոյանի և իր եղբոր, սկսել է վերակառուցվել:

Բացվել է արևածաղիկի գործարան, կառուցվել է ժամանակակից հարսանյաց սրահ:

Գյուղում կա հայկական եկեղեցի եւ դպրոց:

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041