Փոկա

Ընդհանուր բնութագիրը

Փոկա գյուղը գտնվումէ Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 22 կմ հյուսիս-արևելք, Փարվանա լճի հարավային եզրին ՝ լճի այն մասում, որտեղից սկիզբ է առնում համանուն գետը, ծ.մ. 2080-2110 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 424 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 2007 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1350 հա, խոտհարքեր՝ 140 հա,   արոտավայրեր՝ 2057 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է  կովեր՝ 1655 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 2700 գլուխ։

Փոկայի  դպրոցում սովորում է շուրջ 250 աշակերտ ։

Գյուղամիջում պահպանվել է համակ սրբատաշ քարով կառուցված միանավ կիսավեր մի եկեղեցի, որը 2000-ական թվականների սկզբին վերականգնվեց Համաշխարհային բանկի հատկացրած միջոցներով։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է հին եկեղեցուց ոչ հեռու։  Գյուղի արևմտյան եզրի բլրի գագաթին մինչ օրս կանգուն է Սբ. Հովհաննես  թևավոր խաչը։ Տեղացիները կոթողի անվտանգությունն ապահովելու նպատակով այն ներառել են շինության մեջ, որն այժմ սրբատեղի է և հայտնի է Սբ. Հովհաննես անվամբ։

Առկա խնդրիները

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041