Ռադիոնովկա

Ընդհանուր բնութագիրը

Ռադիոնովկա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 30 կմ արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 30 կմ հյուսիս-արևելք, Փարվանա լճի արևելյան ափին , Նինոծմինդա-Ծալկա մայրուղու ձախ եզրին,  ծ.մ. 2080-2130մ բարձրությամբ արևմտահայաց լեռնալանջին։

Գյուղում բնակվում է 73 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է  308 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 482 հա, խոտհարքեր՝ 229 հա,   արոտավայրեր՝ 1253 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 480 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 1900 գլուխ։

Ռադիոնովկայի  դպրոցում սովորում է շուրջ 40 աշակերտ ։

Առաջին եկեղեցին գտնվում է գյուղամիջում։ Միանավ կառուցվածքով, երկու զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարներով, հարավային ճակատից բացված միակ մուտքով և համակ սրբատաշ քարով կառուցված շինություն է։ Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջին եկեղեցուց ոչ հեռու՝ գյուղի կենտրոնական մասում։ Ունի միևնույն հորինվածքը, սակայն չափերով ավելի նման է մատուռի։ Գյուղում մինչև այսօր պահպանվում են իջևանատան ավերակները։ Փարվանայից 2,5 կմ արևելք, ծ.մ. 2398,5 մ բարձրության վրա պահպանվում է ժայռաբեկորի վրա կանգնեցված թևավոր մի խաչքար։

Առկա խնդրիները

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041