Տուրցխ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 17 կմ հյուսիս, ծ.մ. 1740 մ միջին բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 281 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1560 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 408 հա, խոտհարքեր՝ 30 հա, արոտավայրեր՝ 246 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Տուրցխի դպրոցում սովորում է շուրջ 134 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։
Գյուղի պատմամշակութային հուշարձանների շարքին կարելի է դասել Սբ. Աստվածամոր հայ-կաթոլիկ եկեղեցին՝ կառուցված 1856 թվականին, Հակոբ Ավետիսյանի տան բուխարիկը (օջախի քարը), 1915-1918 թթ. Զոհերի և Ավետիսյան գերդաստանի հիշատակին Հ. Ավետիսյանի կերտած և կանգնեցրած խաչքարերը։ Գյուղից 2 կմ հարավ պահպանվում են ուղղանկյուն հատակագծով, անմշակ քարով կառուցած դիտակետ-աշտարակի ավերակները,որն ունեցել է նաև գաղտնուղի։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041