Վարևան

Ընդհանուր բնութագիրը

Վարևան գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 13 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1670-1690 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 211 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 697 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 617 հա, արոտավայրեր՝ 635 հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Վարևանի  դպրոցում սովորում է շուրջ 102 աշակերտ, դասավանդում՝ 20 ուսուցիչ։

Գյուղը նշանավորվում է մի շարք պատմական հուշարձաններով, որոնցից են Սբ. Ղունկիանոս մատուռը, Սբ. Աստվածածին հայ-կաթոլիկ եկեղեցին, Արցախյան ազատամարտում զոհված վարևանցի Պետրոս Աբաջյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները (մոտ 5 կմ) ենթակա են վերանորոգման։ Գյուղում կա 1 մեծ և 2 փոքր կամուրջ, որոնք ևս բարեկարգման կարիք ունեն։

Գյուղն ունի մշակույթի տուն, որը կիսակառուց է, չի գործում և ունի կապիտալ վերանորոգման կարիք։

Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր։ Ոռոգման ջրի խնդիր ևս կա. արհեստական ամբարտակը ունի կապիտալ վերանորոգման կարիք։

Գյուղը չունի սպորտային կենտրոն, գրադարան։

Գյուղն ունի 3 եկեղեցի, որոնք ունեն էլեկտրաէներգիայի և քահանայի կարիք։

Գյուղի դպրոցը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, զգացվում է մասնագետների կարիք։

Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041