Վաչիան գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 6 կմ հարավ-արևմուտք, ծ.մ. 1740-1780 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 585 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 2665 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1219 հա, խոտհարքեր՝ 4 հա, արոտավայրեր՝ 1568 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ, ունի գրադարան։ Վաչիանի դպրոցում սովորում է շուրջ 300 աշակերտ, դասավանդում՝ 25 ուսուցիչ։
Վաչիան գյուղում դեռ պահպանվում է Սբ. Սիոն եկեղեցին և մի քանի մատուռ-սրբատեղիներ։ Դրանցից են Սբ. Հովիկ, Սբ. Լուսավորիչ, «Եղնկաբեր» անվամբ հայտնի մատուռները ։
Գյուղամիջյան բոլոր ճանապարհները (մոտ 10 կմ) գտնվում են անմխիթար վիճակում։
Գյուղը գազաֆիկացված չէ։
Գյուղն ունի գործող մշակույթի տուն, որը վերանորոգվել է 2011-2012 թթ.։ Գործում է պարի խմբակ, ուր հաճախում են շուրջ 120 աշակերտ։ Ներկայումս կառուցվում է սպորտային կենտրոն։ Գյուղի կիսակառույց եկեղեցին, որը կառուցվել է 1993 թ. հին եկեղեցու հիմքի վրա, վերանորոգման կարիք ունի՝ վերջնական տեսքի բերելու նպատակով։
Գրադարանը գտնվում է գյուղապետարանի շենքում, որը իր հերթին գտնվում է կիսավեր վիճակում։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր, որը պայմանավորված է խողովակների և ջրամբարների ոչ բարվոք վիճակով։
Գյուղի ոռոգման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում։ Ներկայումս ոռոգվում է գյուղի հողատարածքների մոտ 20 տոկոսը։
Գյուղն ունի քառահարկ դպրոց, որը մասնակիորեն վերանորոգված է, սակայն բարեկարգման աշխատանքների կարիք դեռևս զգացվում է։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041